Արտուտի երգը (բալլադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուտի երգը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էանհայտ
ՎիքիդարանԱրտուտի երգը

Արտուտի երգը, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանն ավանդությունը լսել է 1899 թ. ամռանը, Դսեղում, իր քեռի Սիմոնից, որի մասին նա նշել է իր ընտանիքի արխիվի համար 3 ծոցատատրում[1]։

Գրության թվականը չի պահպանվել։

Բալլադի ինքնագիրը մեզ չի հասել[1]։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1360 ֆոնդում պահվում է Թիֆլիսի «Հասկեր» ամսագրի հեղինակի սեփական տարբերակները, որոնց վրա Թումանյանը շատ է աշխատել, բայց մշակումը չի ավարտել։

«Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսի «Հասկեր» ամսագրի 1908 թվականի 8-րդ համարի 273-275 էջերում, այնուհետև` 1909 թվականին, Թիֆլիսում տպագրվող Լուսաբեր դասագրքի III տարվա 112-114 էջերում, ապա` Երկերի ծողովածուի առաջին հատորի 322-324 էջերում։

Տարբեր տպագրություններում ենթարկվել է աննշան փոփոխությունների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադը պատմում է մի արտույտի մասին, որը շատ լավ էր երգում մարգերում։ Թագավորը հրամայում է բռնել և բերել նրան իր դղյակ։ Արտույտին բերում են և դնում են ոսկե վանդակի մեջ, բայց նա սկսում է միայն տխուր երգեր երգել։ Թագավորը զայրանում է և հրամայում է բաց թողնել նրան մարգերի մեջ։ Դրանից հետո արտույտն այլևս երբեք նախկինի նման երգել չի կարողանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 562–563.