Արտմուզա
Արտմուզա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ստեղծագործական տարածք և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Vasilyevsky Island? |
Հիմնադրվել է | հունվարի 8, 2014 |
Կայք | artmuza.spb.ru |
![]() | |
![]() |
Արտմուզա (ռուս.՝ Артмуза), ժամանակակից արվեստի թանգարան և ստեղծագործական տարածք Սանկտ Պետերբուրգում`Վասիլևյան կղզում։ 2013 թվականից գտնվում է «Մուզդետալ» երաժշտական գործիքների նախկին գործարանի տարածքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIII գծում գտնվող մեխանիկական գործարանը հիմնադրվել է 1938 թվականին, և նրա առաջին արտադրանքը չհրկիզվող պահարաններ, մահճակալներ և հաշվիչներ են եղել։ Մինչև 1991 թվականը ընկերությունն արտադրել է սպորտային սարքավորումներ, առանցքակալներ, խաղալիքներ և սեղանի խաղեր։ 1991 թվականին գործարանն անվանվել է «Մուզդետալ»[2] և սկսել է արտադրել ակուստիկ կիթառներ։
Երաժշտական գործիքների պահանջարկի անկումից հետո ձեռնարկությունը վերածվեց բիզնես կենտրոնի։ Տարածքները վարձակալությամբ հանձնվեցին տարբեր ձեռնարկությունների։ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո վարձակալները սկսեցին հեռանալ շենքից և տարբեր ստեղծագործական հարթակների բացման ալիքի ներքո ձեռնարկության ղեկավարությունը որոշեց գնալ այդ ճանապարհով։ 2013 թվականից Արտմուզան սկսել է գործել որպես ցուցասրահ, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել[3] 2014 թվականի հունվարի 8-ին։ Բացման առաջին տարիներից ի վեր կազմակերպվում է երիտասարդ նկարիչների «Մուսան պետք է աշխատի» մրցույթը[4]։
Թանգարանի ինքնանունն է «Արտմուզայի ստեղծագործական խումբ»։
Նախագծեր, ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտմուզայում ցուցադրվել են Նիկոլայ Բլոխինը (հունվարի 8 -փետրվարի 20, 2014 թ.)[5], Ալեքս Անդրեևը («Տիեզերական գեներատոր» նախագիծ Իգոր Իվանովի հետ)[6], Ռոման Լյապինը[7], Բեն Հայնեն[8], Դմիտրի Ստրիժովը[9], Անդրեյ Սիկորսկին[10], Պոլ Նիկլենը[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Как предприниматель Сергей Бельтюков преобразовал завод музыкальных инструментов в арт–пространство»։ www.dp.ru։ Վերցված է 2018-02-05
- ↑ «Бизнес Санкт - Петербурга - Информация о организации»։ www.spb-business.ru։ Վերցված է 2018-02-12
- ↑ «Открытие лофт-проекта «Арт Муза». Всегда свежие анонсы событий.»։ Piterstory։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-07-ին։ Վերցված է 2018-02-02
- ↑ ««Муза должна работать» - Конкурс молодых художников - Администрация Санкт-Петербурга» (ռուսերեն)։ gov.spb.ru։ Վերցված է 2018-02-02
- ↑ «Выставка картин Николая Блохина»։ Blog Fiesta (ru-RU)։ 2014-01-10։ Վերցված է 2018-02-06
- ↑ «Выставка «Генератор вселенных»» (ռուսերեն)։ www.peterburg.ru։ Վերցված է 2018-02-06
- ↑ kudago։ «Выставка La Citta» (ռուսերեն)։ kudago.com։ Վերցված է 2018-02-06
- ↑ Громов Алексей։ «Дополненная реальность Бена Хайне в "Артмузе": это вам не покемонов ловить»։ Невские Новости (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-16-ին։ Վերցված է 2018-03-15
- ↑ «Выставка «Герои» русско-американского художника Дмитрия Стрижова открыта до конца октября» (ռուսերեն)։ avangard.rosbalt.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-07-ին։ Վերցված է 2018-02-05
- ↑ «Выставка Андрея Сикорского «Голос Мусорного Моря»»։ www.peterburg.ru։ Վերցված է 2018-02-02
- ↑ Николай Терещенко։ «Континент Пола Никлена. Выставка эко-арта пройдет в Петербурге»։ www.aif.ru։ Վերցված է 2018-03-13