Արտավազի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտավազի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղից մոտ 500մ արևմուտք։ Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով։ Այն հիմնվել է 7-րդ դարում։

Վանքի 7-րդ դարում կառուցված մայր եկեղեցին կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է 11-րդ և 13-րդ դարերում։ Ենթաթմբուկային քառակուսի հորինվածքից շրջանային անցումը կատարված է առագաստների միջոցով։ Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը և այն ևս ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի։ Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին։

Վանական համալիրի մյուս կառույցը միանավ բազիլիկ եկեղեցի է, որ կառուցվել էր 7-րդ դարում։ իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև 12-րդ դարի 20-ական թվականները և միայն դրանից հետո է իրականացվել վեերականգնողական աշխատանքներ։ Դրա վկայությունն է հանդիսանում խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը։ Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են։

Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում 13-14 դարերում վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ։

Հետագա թաղումների հետևանքով եկեղեցիների շրջակայքում տարածված գերեզմանոցը հիմնովին ավերվել է։ Տեղաշարժված, առանց պատվանդանների խաչքարերի (XII-XIII դդ.) մի մասը, ինչպես նաև արձանագիր քարերի առանձին բեկորներ հենված են միանավ եկեղեցու արևելյան պատին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]