Արտաշես Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաշես Հարությունյան (սեպտեմբերի 3, 1873, Մալկարա (Թուրքիա) - օգոստոսի 16, 1915, Նիկոմեդիա), հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ։ 1912-ից հաստատվել է Կոստանդնուպոլսում։ 1915-ին ձերբակալվելով՝ տարվել է Նիկոմեդիա և սպանվել։ Անդրանիկ ժողովածուն՝ «Լքված քնար» խորագրով, լույս է տեսել 1902-ին, հաջորդ ժողովածուն՝ «Երկունք»-ը, 1906-ին։ 1912-ին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղծությունների գիրքը՝ գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ։ «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականներում տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Դալուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թավուառումներ», «Հակասություններ»)։ Այդ հոդվածներով Հարությունյանը զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գործում։ Թարգմանել է Լև Տոլստոյից և Մաքսիմ Գորկուց։ Հանդես է եկել Մանիշակ, Ուրվական, Կարո, Շահեն-Կար, Պան կեղծանուններով։

Երկեր

  • Արձակ էջեր և քերթվածքներ, Փարիզ, 1937։ Գիշերվան ճամբորդը, Ե., 1968։

Գրականություն

  • Թևոդիկ, Ամենուն տարեցույցը, ԿՊ, 1912, էշ 396-97, 1914, էշ 44. 1916-20, էշ 162։ Ս. Շտիկյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։