Արտաշես Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 27, 1962(1962-02-27) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունբանկիր
ԵրեխաներՍերգեյ Ավետիսյան

Արտաշես Սերյոժայի Ավետիսյան (փետրվարի 27, 1962(1962-02-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1984 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը՝ ավտոմատացված համակարգերի կառավարում մասնագիտացմամբ, ինժեների որակավորմամբ։
  • Վերապատրաստվել է Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Չեխիայում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984-1989 թթ. աշխատել է Քանաքեռի ալյումինի գործարանում որպես ինժեներ։
  • 1989-1993 թթ. - «Ազնավուր» առևտրային կոոպերատիվի նախագահի տեղակալ։
  • 1994 թ. մարտից հունիս - «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի խորհրդական։
  • 1995-1998 թթ. - «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ։
  • 1998-1999 թթ. - «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
  • 1999 թ. փետրվարից հոկտեմբեր - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անվտանգության վարչության պետ։
  • 1999-2002 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչության պետ։
  • 2002-2006 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության պետ։
  • 2003-2009 թթ. մասնակցել է Միջազգային բանկային կոնգրեսին։
  • 2006-2007 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկի գործադիր կառավարիչ։
  • 2007-2009 թ. հուլիսի 21 - ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական։
  • 2009 թ. հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[1]։
  • 2014 թ. օգոստոսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Որդին՝ Սերգեյ Ավետիսյանը, զբաղեցնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «ԱՐՏԱՇԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.