Արտակ Գուլյան
Արտակ Գուլյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1937 (86 տարեկան) |
Ծննդավայր | Քերթ, ԼՂՀ Մարտունու շրջան |
Քաղաքացիություն | ԼՂՀ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1967) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ընտրասերումնաբան |
Արտակ Ասծատուրի Գուլյան (1937, սեպտեմբերի 1, Քերթ, ԼՂՀ Մարտունու շրջան), հայ ընտրասերումնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1967 թվականից աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսական նախարարության Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում, 1993-2001 թվականներին եղել է Ընտրասերման բաժնի վարիչ, 2001-2003 թվականներին ՝ ԼՂՀ «Ակադեմիա» ընկերության հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության գծով գլխավոր մասնագետ։ 2003 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են աշնանացան ցորենի օգտակար մուտանտների, բարձր բերքատու սորտերի ստացմանը և սերմնաբուծությանը[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դաշտային մշակաբույսերի սելեկցիա և սերմնաբուծություն, Երևան, 1999։
- Երկրագործություն, Երևան։ Ա. հ., 2009, 229 էջ։
- Գենետիկա, Ստեփանակերտ։ ԱրՊՀ հրատ., 2007, 135 էջ։
- Դաշտային մշակաբույսերի սելեկցիա և սերմնաբուծություն, Ստեփանակերտ։ ԱրՊՀ հրատ., 2006։
- Աշնանացան փափուկ ցորենի սելեկցիայում փորձարարական մուտագենեզի օգտագործման արդյունավետությունը, Երևան, 1999, 235, [6] էջ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Արտակ Գուլյան, Երկեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.