Արտակարգ իրավիճակ նոր կորոնովիրուսի բռնկման պատճառով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր կորոնավիրուսի կազմաբանություն

2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, որի էպիկենտրոնը կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքն է։ Կազմակերպության տնօրեն Տեդրոս Ղեբրեյեսուսի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․ «Դեկլարացիայի գլխավոր պատճառը դա չէ, ինչ կատարվում է Չինաստանում, այլ դա, ինչ կատարվում է մնացած երկրներում»[1]։

Կորոնավիրուսի պաշտոնական անվանումը 2019-nCoV է[2]։ Հայտարարության պահին հաստատված էին վարակման 7818 դեպքեր, որոնք պատահել են 19 երկրներում՝ ԱՀԿ-ի 5 տարածաշրջաններում[3][4]։ Մինչ այդ՝ 2020 թվականի հունվարի 22-ին և 23-ին ԱՀԿ-ն անցկացրել է ԵԿ խորհրդակցություն, որոնք նվիրված էին կորոնավիրուսի բռնկմանը[5][6][7]։ Սակայն այն անգամ որոշվել էր, որ դեռ ժամանակը չէ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, հաշվի առնելով տվյալների բացակայությունը և ազդեցության մասշտաբները[8][9]։

Միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակը հանրային առողջապահության ոլորտում դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտնական հայտարարությունն է (ԱՀԿ) «արտակարգ դեպքի մասին, որը վտանգ է ներկայացնում ուրիշ պետությունների բնակչության համար հիվանդության միջազգային տարածման արդյունքում և պահանջում է միջազգային կորդինացված արձագանք»[10]։

Միջազգային բուժա-սանիտարական կանոնների համաձայն, պետությունները իրավաբանական պարտավորություն ունեն արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bbc.com/news/world-51318246
  2. Ramzy Austin, Jr Donald G. McNeil (2020-01-30)։ «W.H.O. Declares Global Emergency as the new Coronavirus Spreads»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-01-30 
  3. «Novel Coronavirus(2019-nCoV): Situation Report-10»։ WHO։ հունվարի 30, 2020։ Վերցված է հունվարի 30, 2020 
  4. «Statement on the second meeting of the International Health Regulations (2005) Emergency Committee regarding the outbreak of novel coronavirus (2019-nCoV)»։ WHO։ հունվարի 30, 2020։ Վերցված է հունվարի 30, 2020 
  5. Field Field (հունվարի 22, 2020)։ «Nine dead as Chinese coronavirus spreads, despite efforts to contain it»։ The Washington Post։ Վերցված է հունվարի 22, 2020 
  6. Schnirring Lisa, 2020 (հունվարի 22, 2020)։ «WHO decision on nCoV emergency delayed as cases spike»։ CIDRAP (անգլերեն)։ Վերցված է հունվարի 23, 2020 
  7. «WHO Director-General's statement on IHR Emergency Committee on Novel Coronavirus»։ www.who.int (անգլերեն)։ հունվարի 22, 2020։ Վերցված է հունվարի 23, 2020 
  8. «WHO declines to declare China virus outbreak a global health emergency»։ STAT (en-US)։ հունվարի 23, 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-23-ին։ Վերցված է հունվարի 23, 2020 
  9. «Statement on the meeting of the International Health Regulations (2005) Emergency Committee regarding the outbreak of novel coronavirus 2019 (n-CoV) on 23 January 2020»։ www.who.int (անգլերեն)։ Վերցված է հունվարի 23, 2020 
  10. «WHO | International Health Regulations and Emergency Committees»։ WHO։ Վերցված է հունիսի 19, 2019