Արտադրական ապրանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտադրական ապրանքներ (անգլերեն՝ capital goods,), ձեռնարկությունների, ֆիրմաների, կազմակերպությունների սպառման համար նախատեսված ապրանքներ (տեխնոլոգիական սարքավորում, ճանապարհաշինարարական տեխնիկա, ընդհանուր օգտագործման տրանսպորտային մեքենաներ, վառելիքա-հումքային ապրանքներ և այլն)։

Արտադրական նշանակման ապրանքների շուկան ունի բնորոշ պարամետրեր ըստ իր կառուցվածքի, սպառման տիպի, (գնորդների ոչ մեծ թիվը), մրցակցության ձևերի, գնումների դրդապատճառի, ապրանքաշարժի ուղիների, ծառայությունների նկատմամբ բարձր պահանջների և այլն։