Արսեն Սիուկաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Սիուկաև
Քաղաքացիությունը  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1996(1996-03-07)[2] (28 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, Ռուսաստան
Դիրք դարպասապահ

Արսեն Սյուկաև, ռուս.՝ Арсен Ибрагимович Сиукаев, (մարտի 7, 1996(1996-03-07)[2], Վլադիկավկազ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ Խաղում է «Սպարտակ-Նալչիկ» ֆուտբոլային ակումբում՝ որպես դարպասապահ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուկաևը կարիերան սկսել է «Կուբան» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում, որից հետո մի քանի տարի խաղացել է ռուսական պրոֆեսիոնալ լիգայի «Կալուգա», «Մաշուկ-ԿՄՎ»[4], «Բիոլոգ-Նովոկուբանսկ» ֆուտբոլային ակումբներում։

2018 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Արարատ-Արմենիա» ակումբ[5]։ Ֆուտբոլիստի նորամուտը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում, «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում (1:1)[6]։ «Արարատ-Արմենիա» թիմի կազմում անցկացրել է ընդամենը երկու խաղ։

2019 թվականի հունվարի 11-ին տեղափոխվել է «Լոռի» հայկական ֆուտբոլային ակումբ[7]։

Սյուկաևը 2019-2020-ի մրցաշրջանի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում խաղացել է Տոմսկի «Տոմ»-ի կազմում, որը 4:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Տամբով» ակումբին, ապա 0:4 հաշվով պարտվել Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

2020 թվականի օգոստոսի 28-ին Սիուկաևը վերադարձել է «Լոռի» ֆուտբոլային ակումբ[8], 2021 թվականի հունվարի 13-ին մեկնելուց առաջ ակումբի կազմում գավաթային երկու հանդիպում է անցկացրել[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.soccer.ru/players/arsen-siukaev
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Сиукаев Арсен Ибрагимович». news.sportbox.ru. 2023 թ․ հուլիսի 11.
  4. «Арсен Сиукаев». www.championat.com. 2023 թ․ հուլիսի 11.
  5. «Արարատ-Արմենիան» ուժեղացնում է կազմը, «Երևանը» հրավիրել է 10 ռուսաստանցիների, «Շիրակը» վերադարձնում է խաղացողներին
  6. «15.09.2018 «Арцах» — «Арарат-Армения» — 1:1 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  7. «Պաշտոնական. Ռուս դարպասապահը տեղափոխվեց "Լոռի"». armfootball.com (Armenian). Arm Football. 2019 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «We are pleased to announce that Arsen Siukaev has returned to Lori» (Armenian). Lori. 2020 թ․ օգոստոսի 25.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». facebook.com/fclori/ (Armenian). FC Lori Facebook. 2021 թ․ հունվարի 13. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Սիուկաև» հոդվածին։