Արսեն Աղաջանյան
Արսեն Վիլենի Աղաջանյան | |
---|---|
19 մարտի, 1964 - 5 մարտի, 1994 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() ![]() |
Արսեն Աղաջանյան (19 մարտի, 1964, Ստեփանակերտ - 5 մարտի, 1994, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Աղաջանյանը ծնվել է 1964 թ. մարտի 19-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 8 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում և ստացել ավտոփականագործի մասնագիտություն։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Խաբարովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես ավտոփականագործ։ Նույն մասնագիտությամբ էլ ծառայության է անցել վերանորոգման գումարտակում։ Այնուհետև ուղարկվել է ճակատային գիծ։ Զոհվել է 1994 թ. մարտի 5-ին Ֆիզուլիի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արսեն Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-02-24