Արսակիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսակիոն
Տեսակմասնավոր դպրոց և կազմակերպություն
Հիմնադրված է1836
Անվանված էApostol Arsache?, Michael Tositsas? և Eleni Tositsa?
Երկիր Հունաստան
Կայքarsakeio.gr(անգլ.)
Իգական Արսակիոն դպրոցի շենքը Աթենքի Պանեպիստիմու փողոցում, կառուցվել է 1846—1852 թթ, Ճարտարապետ Լիսանդրոս Քավթաձօղլու։ Այժմ Հունաստանի պետական խորհուրդ։

Արսակիոն[1] (հուն․՝ Αρσάκειον ή Αρσάκειο), Հունաստանի և Ալբանիայի մի շարք մասնավոր համակրթական դպրոցների անվանումը, որոնք ղեկավարվում են «Կրթության ընկերների հասարակություն» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպության կողմից (հուն․՝ Φιλεκπαιδευτική Εταιρεία)։ Վեց դպրոց գործում են Պսիխիկոն, Անիքսիս, Սալոնիկ, Պատրաս, Յանինա քաղաքներում և վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որտեղ սովորում են ավելի քան 9 հազար աշակերտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրթության ընկերների հասարակությունը» հիմնադրվել է 1836 թվականին՝ Հունաստանի Թագավորության ստեղծումից հետո, որպեսզի լրացնի կրթության բացը և իգական դպրոցների բացակայությունը։ «Հասարակության» ստեղծման նախաձեռնողներն էին հնագետ և ուսուցիչ Իոաննիս Կոկկոնիսը, մանկավարժ Գեորգիոս Գենադիոսը և Միսաիլ վարդապետը (Ապոստոլիդիս)։ «Կրթության ընկերների հասարակության» մեջ ընդգրկված էին Հունական հեղափոխության վետերաններ, եպիսկոպոսներ, քաղաքական գործիչներ, նախարարների խորհրդականներ, դատավորներ և գիտնականներ։ Առաջին մասնակիցների թվում էին դատավոր Անաստասիոս Պոլիզոիդիսը, գրող Ալեքսանդրոս Ռանգավիսը, մանկավարժչ Իոաննիս Վուրոսը, նոմարխ Գեորգիոս Ենիանը, Աթենքի համալսարանի առաջին ռեկտոր Կոնստանդինոս Սխինասը, Նիկոլաոս Կոստիսը, գեներալներ Թեոդորոս Կոլոկոտրոնիսը և Դիմիտրիս Պլապուտասը, քաղաքական գործիչ Անդրեաս Լոնդոսը, պետական օրհներգի հեղինակ Դիոնիսիոս Սոլոմոսը և այլք[2]։

Արսակիոնի դպրոցի առաջին ֆինանսավորողը էր Արսակե Ապոստոլն էրև 1850 թվականին այն կոչվում էր նրա անունով։ «Կրթության ընկերների հասարակություն»-ը 1842 թվականին Աթենքի Անդրոս կղզում գտնվող Ագիասի (Կենսարար աղբյուրի Տիրամայր) կուսանոցից ձեռք բերել հողամաս։ Արսակիոնի դպրոցի շենքը կառուցվել է 1846-1852 թվականներին։ նախագծել է ժամանակի ամենահայտնի հույն ճարտարապետը՝ Լիսանդրոս Քավթաձօղլուն[3]։ Ի սկզբանե այն աղջիկների գիշերօթիկ դպրոց է ежел Աթենքի կենտրոնի Պանեպիստիմիու փողոցում։ Դպրոցում գործել է մանկավարժական դպրոց։ Դպրոցն ավարտիելուց հետո աշակերտուհիները աշխատել են տնային դաստիարակչուհի կամ ուսուցիչ գավառական դպրոցներում։ Դպրոցների շրջանավարտները ուղարկվել են նաև Մակեդոնիա հունարեն և մշակույթ դասավանդելու, մինչև որ երկիրն ազատագրվել է հունական բանակի կողմից 1913 թվականին՝ Բալկանյան պատերազմի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Добролюбов, Николай (2017 թ․ սեպտեմբերի 5). [https։//books.google.am/books?id=Td9lAAAAQBAJ&pg=PP7 «Афины и Константинополь. А. Милюкова. – Турецкая империя. Сочинение А. де Бессе»] (ռուսերեն). Litres. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. [https։//www.arsakeio.gr/en/ «Arsakeia - Tositseia Schools»]. www.arsakeio.gr. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Polevoĭ, Վադիմ Միխայլովիչ (1975). «Հունաստանի արվեստը․ Նոր ժամանակներ» (ռուսերեն). ЦоветскийХудожник. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.