Արջը և մաթուզենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քանդակ
Արջը և մաթուզենի
El oso y el madroño
ԵրկիրԻսպանիա
ՏեղագրությունՊուերտա դել Սոլ Մադրիդ Իսպանիա
Հիմնադրման թվական1967 թվական
Շինարարության սկիզբ1966
Շինարարության վերջ1967
Քարտեզ
Քարտեզ

«Արջը և մաթուզենի», արձան Մադրիդում, կառուցվել է 1966 թվականին, քանդված շատրվանի փոխարեն[1], քանդակը մինչև այսօր շատ հարցեր է հարուցում թե՛ տեղացիների և թե՛ հյուրերի մոտ։ Առաջին հայացքից նրանում չկա անսովոր ոչինչ։ Բավականին մեծ քանդակ, ձուլված բրոնզից և քարից, պատկերում է արջին, որը ձգվում է դեպի ծառի սաղարթը՝ քաղցրահամ պտուղների հետևից։ Փաստորեն արձանը հսկա պատճենն է այն նկարի, որը տեղադրված է քաղաքի զինանշանին, նա համարյա չի փոփոխվել 8 դարերի ընթացքում։

Արջը և իծամորու ծառը

Ընտրվելը որպես խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի տարբերակներ, որոնք բացատրում են, թե ինչու են քաղաքի խորհրդանիշ ընտրվել հենց արջը և մաթուզենին։

Նրանցից մեկի համաձայն` պատկերը խորհրդանշում է եկեղեցու և պետության տարբերությունը (սովորաբար որսորդական պատկերները խորհրդանշում են պետությանը, իսկ գյուղատնտեսականը՝ եկեղեցին)։ Մյուս տարբերակի համաձայն` կենդանին, որն ուտում է ծառի պտուղները, խորհրդանշում է բնության միասնությունը, ֆաունան և ֆլորան, որոնք անբաժան կերպով միացված են իրար։

Ժամանակ առ ժամանակ հայտնվում են նոր վարկածներ, բայց նրանցից և ոչ մեկը չի ստացել պաշտոնական կարգավիճակ։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի ճարտարապետությունը ինքնատիպ է ցանկացած ոլորտում, դրա վառ ապացույցն է Պուերտա դել Սոլ հրապարակում կանգնեցրած այս արձանը։ Այս արձանը համարվում է մայրաքաղաքի խորհրդանիշը։

Կանաչ վերջավորություններով արծաթագույն դաշտում տեղադրված է բնական գույնով և կանաչ սաղարթով իծամորու ծառը, իսկ նրանից աջ սև արջը՝ կանգնած հետևի ոտքերի վրա, իսկ առջևիններով հենված ծառին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջը և մաթուզենի արձանը Արխիվացված 2017-05-09 Wayback Machine

Արջը և մաթուզենի արձանը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջը և մաթուզենին» հոդվածին։