Արջենտինա Մենիս
Արջենտինա Մենիս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեթևատլետ |
Երկիր | Ռումինիա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1948[1] |
Ծննդավայր | Cernele, Կրայովա, Ռումինիա[2][3] |
Մահվան ամսաթիվ | մարտի 3, 2023[4][5] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Քաշ | 85 կիլոգրամ |
Արջենտինա Մենիս (ռումիներեն՝ Argentina Menis, հուլիսի 19, 1948[1], Cernele, Կրայովա, Ռումինիա[2][3] - մարտի 3, 2023[4][5], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի թեթևատլետ, սկավառականետորդուհի, 1972 թվականի Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արջենտինա Մենիսը ծնվել է 1948 թվականին, Դոլջ շրջանի Չերնելե գյուղում։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին սկսել է նետել սկավառակ։ 1967 թվականին ընդգրկվել է Բուխարեստի «Դինամոյի» կազմում և ինն անգամ դարձել երկրի չեմպիոն[6]։
1971 թվականին Հելսինկիում կայացած Եվրոպայի առաջնությունում Արջենտինա Մենիսը զբաղեցրել է 4-րդ տեղը։ 1972 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նա զիջել է միայն խորհրդային ռեկորդակիր Ֆաինա Մելնիկին և նվաճել արծաթե մեդալ։
Օլիմպիական խաղերից երկու շաբաթ անց Արջենտինա Մենիսը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել Կոնստանցայում՝ 67,32 մ նետումով։ Նրա ռեկորդը պահպանվել է մոտ մեկ տարի։
1973 թվականին ուսանողական մարզական խաղերին մարզուհին նվաճել է արծաթե մեդալ։ Մեկ տարի անց՝ 1974 թվականին նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ սկավառակ նետելով 64 մ 62 սմ։ 1976 թվականին մասնակցել է Մոնրեալի օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 6-րդը, իսկ 1978 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ 9-րդ տեղը։
2000 թվականին պարգևատրվել է «Հավատարիմ ծառայություն» առաջին աստիճանի ազգային մեդալով, իսկ 2004 թվականին ստացել է Մարզական վաստակի առաջին աստիճանի շքանշան[7][8]։
Արջենտինա Մենիսը մահացել է 2023 թվականի մարտի 3-ին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 2,2 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 ARGENTINA MENIS
- ↑ 4,0 4,1 4,2 VICECAMPIOANA OLIMPICĂ ARGENTINA MENIS A ÎNCETAT DIN VIAȚĂ!
- ↑ 5,0 5,1 5,2 O nouă veste tristă lovește sportul românesc!
- ↑ (գերմ.) ROMANIAN CHAMPIONSHIPS, gbrathletics.com, 2007
- ↑ DECRET nr. 563 din 1 decembrie 2000, MONITORUL OFICIAL nr. 668 din 16 decembrie 2000
- ↑ Decretul nr. 1071/2004 privind conferirea Ordinului și Medaliei Meritul Sportiv, Monitorul Oficial, Partea I nr. 1176 din 13 decembrie 2004
- ↑ «Olympedia – Argentina Menis». www.olympedia.org. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջենտինա Մենիս» հոդվածին։ |
|