Արորի պատկերազարդ օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արորի պատկերազարդ օրացույց, լույս է տեսել 1893–1896 թվականներին (1894–1897 թվականների համար), Բաքվում։ Հրատարակել է «Արոր» տպարանը։ Ունի հանրագիտական տարեգրքի բնույթ (միջին ծավալը՝ 160 էջ)։ Տպագրել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու պատմությանը վերաբերող փաստաթղթեր, հայ գաղթավայրերի մասին ընդարձակ հոդվածներ և վիճակագրական տեղեկագրեր, հայ և այլազգի հասարակական ու գրական գործիչների կենսագրականներ, մշակութային լուրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 112