Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1986 թվականին, Սիդնեյում՝ ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլըստրնների (Գալստյաններ) նվիրատվությամբ, Համազգային մշակութային միության հովանավորությամբ։ Ոաումն իրականացվում է պետական կրթական ծրագրով։ Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, կրոն։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան, երկրորդական բաժիններ։ Վարժարանում կրթություն է ստանում շուրջ 300 աշակերտ։ Շրջանավարտներից շատերն ուսումը շարունակում են տեղի համալսարաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։