Արշակ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Վարդանյան
Արշակ Հարությունի Վարդանյան
Ծնվել է1892
ԾննդավայրԹիֆլիս (Վրաստան)
Մահացել է1958
Մահվան վայրԹբիլիսի (Վրաստան)
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունարձակագիր

Արշակ Վարդանյան (1892 - 1958), հայ արձակագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ 1910 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը, հետագայում Զ. Փալիաշվիլու անվան կոնսերվատորիան։ Այնուհետև ուսուցչություն է արել տարբեր դպրոցներում։ Միաժամանակ գործուն մասնակցություն է ունեցել Վրաստանի գրողների միության հայկական սեկցիայի աշխատանքներին։ Մահացել է Թբիլիսիում[1]:

Ա. Վարդանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեզոք գոտի, Երևան, Պետհրատ, 1934։
  • Իմ ժամանակակիցները, Թբիլիսի, 1956։
  • Պատմվածքներ և հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 530