Արշակ Սիվասլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Սիվասլյան
Ծնվել է1954
ԾննդավայրՄարսել
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Արշակ (Մաքս) Սիվասլյան (1954, Մարսել), ֆրանսահայ լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականին Մարսելում, հայի ընտանիքում։ Արմատները Ադանայից է։ Քսան տարեկանից ֆոտոռեպորտաժներ պատրաստելու նպատակով մեկնել է տարբեր երկրներ։ 1970-1980-ական թվականներին հիմնականում եղել է Հնդկաստանում, Բիրմայում, Չինաստանում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Թուրքիայում, Հարավային Աֆրիկայում և այլ երկրներում[1]։

1992 թվականի ապրիլին մեկնել է Ղարաբաղ, եղել հակամարտության առաջին գոտում, որտեղ էլ ծանր վիրավորվել է։ Նրա լուսանկարները տպագրվել են «Հայաստանի նորություններ» ամսագրում, ինչպես նաև ֆրանսիական և միջազգային մամուլում։

1994 թվականից ակտիվորեն թղթակցել է սփյուռքում լույս տեսնող «Հայաստանի նորություններ» ամսագրին[2]։

2011 թվականին, ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արշակ Սիվասլյանը պարգևատրվել է Երախտագիտություն մեդալով[3]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les Restes de l'épée / auteur(s) : Laurence RITTER - Max SIVASLIAN - Les Arméniens cachés et islamisés de Turquie. Editeur :Thaddee. Année : 2012. Autres auteurs : O. Cengiz AKTAR [préfacier] -Sujets : Génocide arménien—Turquie—Islamisation. ISBN : 9782919131044
  • Les douze capitales d'Arménie / auteur(s) : Catalogues - Editeur :cofimag. Année :2007. Autres auteurs :Mourad HASRATIAN [directeur] - Claude MUTAFIAN [directeur] - Max SIVASLIAN [contribution] - Maxime K. YEVADIAN [contribution] -Sujets :Capitales—Arménie—Expositions. ISBN : 9782907070096
  • Arménie, Guide Evasion / auteur(s) : Séda MAVIAN - Max SIVASLIAN - Editeur :Hachette. Année :2006. Sujets : Arménie—Guide touristique. ISBN : 9782012405097
  • Ils sont assis / auteur(s) : Max SIVASLIAN - Editeur : Parenthèses. Année :2006. Autres auteurs :Martin MELKONIAN [postfacier] - Sujets : Prisonniers—Arménie—1970-2000—Photographies. ISBN : 9782863641644
  • Le Jardin noir, Récit de guerre, Karabagh 1992-1994 / auteur(s) : Max SIVASLIAN - Editeur :edition cape. Année :2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ACAM - Livres arméniens - SIVASLIAN , Max». www.acam-france.org. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «В Степанакерте открылась выставка под рубрикой «Отцы и сыновья» французского фотографа, армянина Макса Сивасляна». Hayern Aysor (ռուսերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  3. ՀԱՎԵՐԺԱՑԱԾ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ