Արյունահոսող պողպատ (ֆիլմ)
Արյունահոսող պողպատ անգլ.՝ Bleeding Steel | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | գիտաֆանտաստիկ էքշն |
Թվական | դեկտեմբերի 22, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Leo Zhang? |
Դերակատարներ | Ջեքի Չան, Շոու Լո, Օույան Նանա, Tess Haubrich?, Քալեն Մուլվեյ և Դեմիեն Գարվի |
Պատմվածքի վայր | Օվկիանիա |
Նկարահանման վայր | Սիդնեյ, Թայբեյ և Պեկին |
Կինոընկերություն | Heyi Pictures |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Արյունահոսող պողպատ» (չինարեն՝ 机器之血), ռեժիսոր և սցենարիստ Լեո Չժանի չինական գիտաֆանտաստիկ թրիլերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջեքի Չանը, Թես Հոբրիչը և Կալեն Մուլվեյը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին։ Սա Չանի կարիերայում առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմն է[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ նշանակության փորձառու գործակալը պայքարում է երիտասարդ կնոջը կազմակերպության չարագույժներից պաշտպանելու համար։ Միաժամանակ նա զգում է հատուկ կապ այդ կնոջ հետ, կարծես թե նրանք արդեն հանդիպել են այլ կյանքում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեքի Չան[2] - Լին Դուն
- Շոու Լո[3] - Լի Սեն
- Նանա Օույան[3] - Նենսի
- Թես Հոբրիչ[3] - սևազգեստ կին
- Կալեն Մուլվեյ[3] - Էնդրյու
- Էրիկա Սյահոու[3] - Սյաո Սու (Սյուզան)
- Դեմիեն Հարվի - Ռիք Ռոջերս
- Քեյթլին Բոյե - թմրամոլ
- Դեյվիդ Թորոք - սևազգեստ տղամարդ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսին «Village Roadshow Pictures Asia» և «Heyi Pictures» ընկերությունները հայտարարեցին Ջեքի Չանի գլխավոր դերակատարմամբ գիտաֆանտաստիկ թրիլերի համատեղ արտադրության և ֆինանսավորման մասին, որի ռեժիսորն ու սցենարիստը պետք է լինի Լեո Չժանը[2]։ Հուլիսի 27-ին հայտարարվեց ֆիլմի դերասանական կազմը, որում ընդգրկված էին Թես Հոբրիչը, Կալեն Մուլվեյը, Նանա Օույան, Էրիկա Սյահոուն և Շոու Լոն[3]։
Հիմնական նկարահանումները սկսվեցին 2016 թվականի հուլիսի 20-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4]։ Սիդնեյում նկարահանումների ժամանակ Չանն իր հարցազրույցներից մեկում պատմել է ֆիլմում իր մասնակցության պատճառների մասին․
![]() |
Ես դեռ երիտասարդ եմ, բայց արդեն ոչ այնպես, ինչպես նախկինում, բայց դեռ ուզում եմ ինչ-որ նոր բան անել։ Ռեժիսորների հետ, նոր տեխնոլոգիաներով, իմ իրական հնարքներով և էքշնով ես ցանկացել եմ աշխատել գիտաֆանտաստիկ ֆիլմում[1] | ![]() |
“I’m still young but I’m not as young as I used to be and I still want to do new things," he explains. "With the directors, the technology, with my real stunts and real action, I wanted to do a sci-fi movie."
Նկարահանումների հաջորդ երկու փուլերն անցել են Թայբեյում և Պեկինում։ Նկարահանումներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ինչի մասին հայտնել է դրանց մասնակից կասկադյորներից մեկը[5]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 29% է, որը հիմնված է 10-ից 4 միջին միավորով 7 գրախոսական հոդվածի վրա[6]։ «Variety» շաբաթաթերթը ֆիլմը համարել է «կիբերպանկի ծամծմված փոփուրի» (անգլ.՝ corny cyberpunk pastiche), որը գրավում է միայն երեխաներին[7]։ «South China Morning Post» թերթը ընդգծել է ֆիլմում «էքշնի, հումորի կամ տրամաբանության» բացակայությունը, ինչպես նաև այն, որ ֆիլմը «հագեցած է անգլերենով ծիծաղաշարժ երկխոսություններով և ավելի վատ խաղով»[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Pip Bulbeck (2016-07-28)։ «Jackie Chan Talks Sci-Fi, Love Interests and Jumping Off the Sydney Opera House» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-10-18
- ↑ 2,0 2,1 Patrick Frater (2016-06-15)։ «Village Roadshow Pacts With China’s Heyi on Jackie Chan Sci-fi ‘Bleeding Steel’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-10-18
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Patrick Frater (2016-07-27)։ «Jackie Chan’s ‘Bleeding Steel’ Adds Australian Cast» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-10-18
- ↑ «Jackie Chan has been spotted in Sydney filming his latest action movie Bleeding Steel» (անգլերեն)։ Daily Telegraph։ 2016-07-23։ Վերցված է 2017-10-18
- ↑ «Публикация Thomas Hacikoglu в Instagram» (անգլերեն)։ Instagram։ 2016-12-07։ Վերցված է 2017-10-20
- ↑ «BLEEDING STEEL (2017)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2018-01-11
- ↑ Maggie Lee (2017-12-31)։ «Film Review: ‘Bleeding Steel’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2018-01-11
- ↑ James Marsh (2017-12-27)։ «Film review: Bleeding Steel – globe-trotting Jackie Chan sci-fi action caper is utter nonsense» (անգլերեն)։ South China Morning Post։ Վերցված է 2018-01-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Кровоточащая сталь»(անգլ.) hkmdb.com կայքում
- «Кровоточащая сталь»(անգլ.) mydramalist.com կայքում
|