Արյան դեպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյան դեպո, մարդու և կենդանիների օրգաններ, որտեղ պահեստվում է որոշակի քանակությամբ արյուն։

Օրգանիզմի ամբողջ արյան մոտ 50%-ը չի մասնակցում շրջանառության, այլ պահվում է արյան դեպոյի օրգաններում՝ փայծաղում (մոտ 16%), լյարդում (մինչև 20%), մաշկում (մոտ 10%)։ Ա․դ–ում պահեստված արյունը հիմնականում բաղկացած է ձևավոր տարրերից, պլազմայի քանակությունն աննշան է։ Արյան դեպոյի օրգաններից արյունը շրջանառության մեջ է մտնում, երբ ավելանում է օրգանիզմի պահանջը թթվածնի նկատմամբ (ծանր ֆիզիկական աշխատանք), կամ շրջանառվող արյան մեջ նվազում է հեմոգլոբինի քանակը (արյունահոսությունների դեպքում), երբ օրգանիզմը գտնվում է մթնոլորտային ցածր ճնշման պայմաններում։ Արյան դեպոյի օրգանները խիստ կարևոր են արյան շրջանառության համար և ապահովում են օրգանիզմի հարմարվելը ներքին և արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 99