Արմեն Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Շաքարյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1955(1955-09-01) (68 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1972)
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1995)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ

Արմեն Աբրահամի Շաքարյան (սեպտեմբերի 1, 1955(1955-09-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (1999): ՀՀ-ում մանկական ակնաբանության հիմնադիրը։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ակնաբան (1985 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Շաքարյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքու քաղաքում, բժիշկների ընտանիքում։ Հայրը եղել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանում նեյրովիրաբուժական ծառայությունների ձևավորման առաջատարներից, մայրը կանգնած է եղել մանկական կլինիկական հեմատոլոգիայի ակունքներում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977-1988 թվականներին աշխատել է Հանրապետական ակնաբուժական կլինիկական հիվանդանոցում, 1988-1997 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի երեխաների և դեռահասների տեսողության պահպանման գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, 1994-1996 թվականներին՝ մանկաբուժական ֆակուլտետի դեկան, 1996-2005 թվականներին՝ պրոռեկտոր, 1997 թվականից միաժամանակ՝ Համալսարանական ակնաբուժական կլինիկայի ղեկավար[1], 1999 թվականից՝ աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ակնաբան (1985 թվականից), Հանրապետական և Միջազգային ակնաբան, մի շարք ընկերությունների անդամ։

Աշխատանքները վերաբերում են երկաչյա տեսողության, տեսողության վրա բնականոն և ախտաբանաֆիզիոլոգիական գործոնների ազդեցության, կարճատեսության զարգացման ու կանխարգելման խնդիրներին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бинокулярное взаимодействие в норме и при патологии, М., 1995.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակնաբուժական կլինիկա
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 257։