Jump to content

Արմեն Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Շահնազարյան
Ծնվել էհունվարի 16, 1978(1978-01-16) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1999, 2002)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԱնկուսակցական

Արմեն Բաբկենի Շահնազարյան (հունվարի 16, 1978(1978-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ

  • 1994-1999 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։
  • 1999-2002 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու (2002)։ Մի շարք գիտական հոդվածների և մեկ գիտական մենագրության հեղինակ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998-2001 թթ. - Դասավանդել է Հրազդանի հումանիտար ինստիտուտում։
  • 2001-2004 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի և լրատվության վարչության առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։
  • 2004-2007 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական։
  • 2006 թ. - եղել է Համաշխարհային բանկի/Արժույթի միջազգային հիմնադրամի Հոլանդական խմբի ներկայացուցչական հանդիպման կազմակերպչական աշխատանքների համակարգող, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Անդրսահմանային համագործակցության համատեղ աշխատանքային հանձնախմբում ՀՀ ներկայացուցիչ, Համաշխարհային բանկի/Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովում Համաշխարհային բանկի Հայաստանի փոխկառավարիչ
  • 2007 թ. օգոստոսի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ՝ պաշտոնավարելով մինչև 2008 թ. ապրիլ։
  • 2008 թ. - ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2011 թ. օգոստոսի 11-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2011 թ. օգոստոսի 16-ից պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2015 թվականի օգոստոսի 16-ը[1]։
  • 2008-2013 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիայի անդամ։
  • 2009-2013 թթ. - Տնտեսական համագործակցության հայ-ավստրիական և հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովների պատասխանատու քարտուղար։
  • 2013 թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2013-2014 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գլխավոր ֆինանսիստի տեղակալ։
  • 2014 թ. դեկտեմբերի 22-ից - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
  • 2015 թ. հունվարի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար[3]։
  • 2017-2019թթ. - Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն eia.am :

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  2. «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  3. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)