Արմեն Մարգարյան (ձեռնարկատեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարգարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1978(1978-09-08) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց
Մասնագիտությունգործարար

Արմեն Մարգարյան (սեպտեմբերի 8, 1978(1978-09-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ ձեռնարկատեր, ստրատեգ, Inc.5000 ամսագրի կողմից[1] 2009 թվականին ԱՄՆ-ում ամենաարագ աճող մասնավոր ընկերություններից մեկը ճանաչված NexusLab Inc.-ի համահիմնադիր/գործադիր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարգարյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ Մարգարյանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ Արմենը դեռ պատանի էր։ 2001 թվականին ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և ստացել Մոլեկուլային կենսաբանության բակալավրի աստիճան։

1998 թվականին Մարգարյանը դարձել է Ռոնալդ Էրվին ՄաքՆեյրի հետ-բակալավրիատի ձեռքբերումների ծրագրի գիտաշխատող և ԱՄՆ-ի Դեղագործության դպրոցում լայնածավալ հետազոտություններ է կատարել նյարդաբանության բնագավառում։ Նրա հետազոտությունը ներկայացվել է ՄաքՆեյր 5-րդ միջազգային համաժողովում[2]։

2000-2002 թվականներին Մարգարյանը հետազոտություն է կատարել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում։ Համահեղինակ է «Cause of Atrioventricular Block in Patients After Heart Transplantation» հետազոտական հոդվածի[3]։

Մարգարյանը կրթությունը շարունակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոցում և 2006 թվականին ստացել Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Ուսումնառության տարիներին եղել է Հայ շրջանավարտների ասոցիացիայի նախագահը և ղեկավարել դրամահավաքի բազմաթիվ ծրագրեր` վերակառուցելու դպրոցներ և հիվանդանոցներ ամբողջ աշխարհում[4]։

Մարգարյանը հաճախ դասախոսություններ է կարդում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում[5][6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մայիսին Մարգարյանը եղբոր` Հովհաննես Մարգարյանի հետ առանձին տրանսպորտային միջոցների և կորպորատիվ շարժակազմի կառավարման համար հիմնադրել են AutoIntel ավտոմոբիլային ձեռնարկությունը։

2006 թվականից Մարգարյանը NexusLab ապրանքանիշի ներքո Միացյալ Նահանգներում և Արևելյան Եվրոպայում սկսել և ղեկավարում է բազմաթիվ ձեռնարկություններ, այդ թվում՝ Eventish.com, LawyerOnIt, ArmeniaOne և LeaseSmart Calculator: Ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որն օգնում է կազմակերպություններին և անհատներին օգտվել տարբեր համապարփակ լուծումներից։

Մարգարյանը Consumer Law Magazine, Startup Law Magazine և Wise Car Shopper magazine ամսագրերի հրատարակիչն է։

Ներկայումս Մարգարյանը ղեկավարում է «Մարգարյան» իրավաբանական ընկերությունը[7]։

Հանրային գործունեություն, բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարյանն ակտիվ գործունեություն է ծավալում համայնքային և միջազգային ոչ առևտրային կազմակերպություններում։ Նա եղել է Հայ-ամերիկյան առևտրի պալատի, Միջազգային ոսկրածուծի դոնորների ռեեստրի խորհրդի անդամ[8], ՀԿՀ հայ շրջանավարտների ընկերակցության նախագահ, ՀԿՀ հայ ուսանողների ընկերակցության համահիմնադիր-նախագահ[9]։

2013 թվականից Հովհաննես և Արմեն Մարգարյանները մեկնարկել են Մարգարյան կրթաթոշակային ծրագիրը[10], որը տարեկան կտրվածքով 5000-10000 դոլար է տրամադրում աշխարհում բացառիկ ուսանողներին` ելնելով նրանց ակադեմիական կատարողականից և իրենց ժառանգությանը, համայնքին և հասարակությանը նվիրվածությունից[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NexusLab profile on Inc.5000». Inc5000 Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտ-ին.
  2. «1998-1999 USC McNair Scholars». University of Southern California. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Cause of atrioventricular block in patients after heart transplantation». Transplantation journal.
  4. «USC AGSA Dinner Dance and Live Auction Raises $25 000». Asbarez.
  5. «Globalization and the Armenian Church». USC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Startup Meetup at the Tumo Center». MediaMax.
  7. «Margarian Law Website».
  8. «AMBDR Past Board Members». ABMDR. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «USC AAA Website». USC Armenian Alumni Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  10. http://asbarez.com/112107/margarian-scholarship-winners-announced/
  11. https://www.cappex.com/scholarship/listings/Margarian-Scholarship/-s-d-48663
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]