Jump to content

Արմեն Մանուկյան (դեղաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մանուկյան (այլ կիրառումներ)
Արմեն Մանուկյան
Ծնվել էհունվարի 18, 1959(1959-01-18) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1985)
Մասնագիտությունդեղաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր (2005)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Արմեն Հակոբի Մանուկյան (հունվարի 18, 1959(1959-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մանուկյանը ծնվել է 1959 թվականին Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1985-1989 թվականներին աշխատել է Երևանի № 1 մանկաբուժական կլինիկայում, այնուհետև՝ Գուգարքի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, 1989 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի դեղաբանության ամբիոնում, 2005 թվականից՝ պրոֆեսոր։ 1994-2002 թվականներին, միաժամանակ՝ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ[1]։

Աշխատանքները վերաբերում են գամմա-ամինակարագաթթվի և նրա ցիկլիկ ածանցյալների ուղեղային-պաշտպանական ազդեցության խնդիրներին, սակավաշարժության պայմաններում ուղեղի արյան շրջանառության խանգարման մեխանիզմների բացահայտմանը և բուժմանը[1]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի դեղաբանների ընկերության անդամ, 1990
  • Դեղաբանություն (անգլերեն, հ. 1, 2, 2003, 2004, համահեղինակ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007