Արմեն Ղազարյան (ճարտարապետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1963 (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Հաստատություն(ներ) | ՌԴ Մշակույթի նախարարության արվեստագիտության պետական ինստիտուտի փոխտնօրեն գիտական գծով |
Ալմա մատեր | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Արմեն Յուրիի Ղազարյան (հունիսի 15, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2014)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993 թվականից ՌԴ մշակույթի նախարարության արվեստագիտության ինստիտուտի (Մոսկվա) ավագ գիտաշխատող է[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է Հռիփսիմե-Ջվարի տիպի, Հայաստանի V-VII դդ. տարբեր ճարտարապետական հուշարձաններին, Մաստարայի տաճարին ու Անդրկովկասի և Բյուզանդիայի շինարվեստի հետ նրա առնչություններին, Կապադովկիայի, Կիլիկիայի և Իսավրիայի վաղ քրիստոնեական շինարվեստին ու մշակույթի այլ հարցերի նվիրված աշխատությունների, մասնակցել ռուսական «Ուղղափառ հանրագիտարանի» պատրաստմանը[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Казарян А.Ю. Собор Эчмиадзин и восточнохристианское зодчество IV – VII веков. М.։ Locus Standi, 2007. – 11 п. л.
- Казарян А. Архитектура Армении IV–VII веков и особенности раннехристианской традиции в соседних странах // Византийский временник. Т. 60 (85). М., 2001. С. 126–158. – 1,7 п. л.
- Казарян А.Ю. Купольные главы армянских и грузинских церквей VII в.։ особенности и направления развития // Academia. Архитектура и строительство. № 2. М., 2007. С. 36–41. – 0,6 п. л.
- Казарян А.Ю. Архитектурная традиция Закавказских храмов VII века // Архитектура и строительство России. № 8. М., 2007. С. 34–39. – 0,5 п. л.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|