Jump to content

Արմեն Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ավանեսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ավանեսյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1980(1980-10-18)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2001)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Արմեն Ավանեսյան Վիքիդարանում

Արմեն Ավանեսի Ավանեսյան (հոկտեմբերի 18, 1980(1980-10-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ավանեսյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո՝ 1997 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2001 թվականին ավարտել է ուսումը և անցել պարտադիր զինվորական ծառայության։

2003 թվականից ուսումը շարունակել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ հայ նորագույն գրականություն և քննադատություն մասնագիտությամբ։ 2005 թվականին ավարտել է մագիստրատուրան և ընդունվել ասպիրանտուրա` հայ նորագույն գրականության ամբիոնում[3]։ 2006 թվականից աշխատանքի է անցել «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում՝ որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ։

Արմեն Ավանեսյանի հեղինակությամբ, գրականության և թատրոնի վերաբերյալ երեսունից ավելի հոդվածներ լույս են տեսել հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում։

2010 թվականին պաշտպանել է «Արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրները» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 2011 թվականից դարձել է հրատարակչական գործի գործակալության հրատարակչական բաժնի պետ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդի հայ դրամատուրգիա (1991-2008 թվականներ)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ. Հայաստանի Գրողների Միություն
  2. «ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Արմեն Ավանեսյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ավանեսյան» հոդվածին։