Արմենուհի Քոթանյան
Ծնվել է | հունիսի 21, 1960 (64 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-հիգիենիստ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Արմենուհի Հովսեփի Քոթանյան (հունիսի 21, 1960, Թալին, Հայստան), հայ բժիշկ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր[1] (2016), պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենուհի Քոթանյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 21-ին Թալին քաղաքում։ 1978-1984 թվականներին սովորել և ավարտել է ԵՊԲՀ սան-հիգիենիկ ֆակուլտետը։
1994-1997թթ.` ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ասպիրանտ,
1997-2005թթ.` ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ասիստենտ,
2005թ. առ այսօր` ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ։
1998 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արարատյան դաշտի եղանակակլիմայական պայմանների հիգիենիկ առանձնահատկությունները և մեթեոպատիկ ռեակցիաների գնահատումը սիրտ-անոթային հիվանդությունների օրինակով» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։
2016 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «ՀՀ տարածքում միջավայրային բնական գործոնների բժշկաէկոլոգիական հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4]։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008թ.- մինչ այսօր «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» փորձագիտական հանձնաժողովի անդամ,
2009թ.- մինչ այսօր մասնագիտական քննական որակավորման հանձնաժողովի անդամ,
2011թ- մինչ այսօր - «Կանխարգելիչ բժշկություն հայկական ասոցացիա» ՀԿ-ի անդամ,
2011թ - մինչ այսօր «Կանխարգելիչ բժշկություն՚» ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ,
2017թ. - մինչ այսօր ԵՊԲՀ «Առողջապահության կազմակերպում» - 045 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ,
Մասնակցել է համալսարանական և հանրապետական բազմաթիվ գիտաժողովների։
Աշխատանքները վերաբերում են կլիմայի, խմելու ջրի, իոնիզացնող և ռադիոակտիվ ճառագայթների, սննդի հիգիենայի նորմավորման հարցերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն». old.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2023-11-25-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. 1998 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. 2015 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.