Արմենիո-Արգենտինա վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենիո-Արգենտինա վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1967
Աշակերտներ500
Երկիր Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես

Արմենիո-Արգենտինա վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1968 թվականին, Բուենոս Այրեսում՝ ազգային բարերար Պողոս Արզումանյանի նվիրատվությամբ՝ իբրև երախտագիտության տուրք Արգենտինա հյուրընկալ պետությանը։ Պատկանում է Բուենոս Այրեսի քաղաքապետարանին։ Ունի նախակրթարան (մինչև 12 տարեկան),գործում է պետական ծրագրով։ Տրվում են գիտելիքներ Հայաստանի մասին, ուսուցանվում երգեր ու պարեր։ 1995 թվականին ուներ 500 աշակերտ, բոլորն էլ՝ արգենտինացիներ։ Դպրոցում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին ու հայությանը։ Դպրոցի հովանավորն է «Պողոս Արզումանյան» հիմնարկությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։