Jump to content

Արմատ (կարճամետրաժ ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմատ
անգլ.՝ Armat և ֆր.՝ Armat
Երկիր Շվեյցարիա
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաՀայոց ցեղասպանություն և ծագումնաբանություն
Թվական2022
Լեզուֆրանսերեն

Արմատ, ռեժիսոր Էլոդի Դերմանժի՝ 2022 թվականին նկարահանված անիմացիոն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ[1]: Տասնմեկրոպեանոց կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականին՝ Լայպցիգի վավերագրական և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի (գերմ.՝ DOK Leipzig) ժամանակ: Ֆիլմը պատմում է Դերմանժի հայկական ծագման մասին, և ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոներում, ինչպիսիք են Aspen Shortsfest-ը, Շտուտգարտի անիմացիոն ֆիլմերի փառատոնը և Fest Anca միջազգային անիմացիոն փառատոնը, որտեղ այն արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին[2]։

Էլոդին ուսումնասիրում է իր հայկական ծագումը՝ զրուցելով իր ընտանիքի անդամների հետ։ Նրանց հետ զրույցների ընթացքում նա բացահայտում է մի ցավալի պատմություն, որտեղ բռնությունը և սերն արտահայտելու անկարողությունը փոխանցվել են սերնդեսերունդ[3]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից ի վեր ֆիլմն ընտրվել է աշխարհի տարբեր փառատոներում:

Տարի Փառատոն Մրցանակ / Անվանակարգ Կարգավիճակ
2022 DOK LEIPZIG Հանդիսատեսի մրցանակ[4] Առաջադրված
2023 Fest Anca - International Animation Festival Լավագույն անիմացված կարճամետրաժ ֆիլմ (Միջազգային մրցույթ)[2] Հաղթանակ
Animator Fest Լավագույն կարճամետրաժ ֆիլմ[5][6] Հաղթանակ
Fantoche Animation Film Festival Ժյուրիի հատուկ հիշատակում[7] Հաղթանակ
Festival du Cinéma au Féminin Լավագույն անիմացված ֆիլմ[8] Հաղթանակ
Animatricks Animation Festival Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ[9] Առաջադրված
Mecal International Short Film Festival of Barcelona Լավագույն վավերագրական ֆիլմ[10] Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lang, Jamie (2023-08-30). «2024 Oscars Short Film Contenders: 'Armat' Director Élodie Dermange». Cartoon Brew (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-10-24-ին.
  2. 2,0 2,1 «Details about the film: Armat | FEST ANČA 2023 | CINEPASS». festanca.cinepass.sk. Վերցված է 2023-10-31-ին.
  3. Kroustallis, Vassilis (2022-06-01). «Telling Stories and Tackling Deep Subjects: Interview with Élodie Dermange (Swiss Animation Portraits 2022)». Zippy Frames (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-01-ին.
  4. «Armat · DOK Leipzig». DOK Leipzig (անգլերեն). Վերցված է 2023-10-31-ին.
  5. «Programme Animator Fest Serbia». www.animatorfest.com. Վերցված է 2023-10-31-ին.
  6. «Festiwal Animator Poznań, 25-30.06.2024 - 16. IAFF Animator - we know the winners!». animator-festival.com (անգլերեն). Վերցված է 2023-11-17-ին.
  7. Team, Z. F. (2023-09-11). «Fantoche 2023 Winners: 'A Kind of Testament', 'Our Pain', 'Greylands'». Zippy Frames (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-01-ին.
  8. «Les femmes cinéastes mises à l'honneur lors de la soirée de clôture du CINEF 7 - PourElle.info» (ֆրանսերեն). 2023-10-06. Վերցված է 2023-11-01-ին.
  9. animaattori (2023-04-13). «OFFICIAL SELECTION». ANIMATRICKS 2023 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-11-01-ին.
  10. «//--> mecal». //--> mecal (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2023-11-01-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]