Արման Ուդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Ուդումյան
1980 - հունվարի 21, 2015(2015-01-21)
ԾննդավայրՉորաթան, Տավուշի մարզ, Հայաստան
Կոչումjunior sergeant?
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ

Արման Ռաշիդի Ուդումյան (1980, Չորաթան, Տավուշի մարզ, Հայաստան - հունվարի 21, 2015(2015-01-21)), հայ զինծառայող, զոհվել է դիպուկահարի կրակոցից։

Ծնվել է Տավուշի սահմանամերձ Չորաթան գյուղում։ Ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա[1], մեծ աղջիկը սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, փոքր երեխան 5 տարեկան է։

Զոհվել է հունվարի 21-ին ժամը 18-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից[2]։ Կոչումով կրտսեր սերժանտ, պայմանագրային զինծառայող շուրջ 6 տարի։

Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]