Արճեշի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արճեշի ճակատամարտ
Հակառակորդներ
Հրամանատարներ

Արճեշի ճակատամարտ, տեղի է ունեցել 775 թվականի ապրիլի 15-ին, ապստամբած հայերի և արաբական խալիֆայության զորքի միջև։ Հայերը որոշել էին 775-ի գարնանը գրավել Արճեշը։ Արծրունի իշխան Համազասպը, օգնության կանչելով Վասակ Բագրատունուն, Ամատունի, Տրունի և այլ նախարարների զորամասերի հետ Բերկրիից շարժվել է դեպի Արճեշ։ Համազասպը իր հետ տարել է աշխարհազորը։ Արճեշի արաբներն այդ մասին տեղեկացրել էին Խլաթում գտնվող արաբ զորապետ Ամրին, որը 30-հազարանոց զորքով նոր էր եկել Միջագետքից։ Երբ հայերը հարձակվել են Արճեշի վրա, դարանամուտ արաբները անսպասելի գրոհել և պարտության են մատնել նրանց։ Սպանվել է 1500 հայ ռազմիկ, այդ թվում՝ չորս զորապետ-նախարար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 88 CC-BY-SA-icon-80x15.png