Արծկեի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արծկեի գրչության կենտրոն, գործել է 14-16-րդ դարերում, Արծկեում։ Դեռևս 884-ին Գրիգոր Մաշկևոր Քաջբերունյաց վարդապետը Արծկե քաղաքից դուրս գտնվող Աքանչելագործ (Երաշխավոր) վանքում սկսել և Լիմ անապատում ավարտել է մի Ավետարան, որի մասին միայն տեղեկություն է պահպանվել։ Գրչական կյանքը Արծկեում աշխուժացել է 14-րդ դարի վերջին և հատկապես 15-րդ դարում՝ կապված Մեծոփավանքի դպրոցն ավարտած գրիչների և մանրանկարիչների գործունեության հետ։ Մեզ են հասել 14-րդ դարի գրիչ Հովհաննեսի 1317, 1319, 1338 թվականներին ընդօրինակած 3 Ավետարան, 1415 թվականին՝ մեկ Հարցմունք, իսկ Աբրահամից՝ 1428-ի մեկ ճառընտիր։ Գրիչներից հայտնի են նաև Թովմա Մեծոփեցու աշակերտ Հովհաննեսը (որի ձեռագրերից պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում) և Հակոբ Նետրարենցը։ Արծկեի գրչության կենտրոնի ընդօրինակություններից մեզ են հասել 1459, 1463, 1486, 1501, 1590, 1652 թվականի մեկական, 1264 թվականի երեք Ավետարան, 1475, 1480-իմ եկական Հայ սմավուրք և 1502-ի մեկ ճառընտիր։ 16-րդ դարին Արծկեում են աշխատել Գրիգոր Արծկեցի Գանձասացը և Վարդանծաղկողը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 71 CC-BY-SA-icon-80x15.png