Հակոբ Նետրարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Նետրարենց
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱրծկե, Բիթլիսի մարզ, Թուրքիա
Վախճանվել է1501
Մասնագիտությունբանաստեղծ, կրոնական ծառայող և գրիչ
Լեզուհայերեն
Ժանրերպանեգիրիկ

Հակոբ Նետրարենց, նաև՝ Հակոբ Արծկեցի (ծ.թ. անհտ., Արծկե (Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում) - 1501), գրիչ, բանաստեղծ։ Նախնական կրթությունը ստացել է հոր՝ Ներսես քահանայի մոտ, ապա Արծկեի վարդապետ. դպրոցում։ Ձեռնադրվել է քահանա, կնոջ մահից հետո դարձել վարդապետ (14641467 թվականից հիշատակվում է որպես եպիսկոպոս։ Արծկեի Սքանչելագործ Ս. Նշան վանքում ընդօրինակել է ավետարաններ ու գանձարաններ։ Հիշատակելի են Երևանի Մատենադարանի դ 5438 Գանձարանը (1491, եղբոր՝ Ղազարի աշխատակցությամբ) և դ 8761 Ավետարանը (1499, եղբորորդի Զաքարիա դպրի աշխատակցությամբ)։ Գրել է 13 չափածո երկ։ Դրանք ազգ-եկեղեցական և տերունական թեմաներով գանձեր ու տաղեր են, ոտանավոր վարքեր, եղբոր՝ Ղազարի հիշատակին նվիրված մի ողբ, ինչպես նաև վարդի ու սոխակի այլաբանական սերը, բնության զարթոնքն արտահայտող երգեր։ Իր բանաստեղծություններում օգտագործել է ակրոստիքոս ձևը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն., Հակոբ Նետրարենց եպ. Արծկեի, տես նրա Մատենագրական հետազոտություններ, հ. 4, Վնն., 1938։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 69