Արիստոն (Սպարտայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստոն
հին հունարեն՝ Ἀρίστων
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրՍպարտա, Սպարտայի Մունիցիպալիտետ, Laconia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան
Մահացել էՄ.թ.ա. 510-ականներ
Մասնագիտությունկառավարիչ
Ծնողներհայր՝ Agasicles?
Զբաղեցրած պաշտոններՍպարտայի արքա
ԵրեխաներDemaratus?

Արիստոն (հին հունարեն՝ Ἀρίστων), Սպարտայի թագավոր, կառավարել է մ.թ.ա. VI դարում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոնի հայրը Ագասիկլ արքան էր։ Ի տարբերություն իր նախորդների, Արիստոնը համարվել է պատմական թագավոր։ Նրա արքայության և Ագիդների դինաստիայի Անաքսանդրիդ II կառավարիչի օրոք թագավորական իշխանությունը Սպարտայում փոքր-ինչ թուլացավ[1]։ Երկու անգամ ամուսնացել է Արիստոնը, սակայն երեխաներ չի ունեցել։ Խորամանկությամբ ամուսնանալով ընկերոջ` Ագետայի գեղեցիկ կնոջ հետ, շուտով ծնվեց որդին` Դեմարատը։ Երեխան ծնվեց ինն ամսից ավելի շուտ, քան տուն էր բերել երրորդ կնոջը։ Արիստոնը էֆորների ներկայությամբ կասկած հայտնեց երեխայի հայրության մասին, որը հավասար էր հայրությունը չճանաչելուն։ Սակայն, մի քանի տարի անց նա փոշմանեց իր արարքի համար, բայց Դեմարատն այլևս չէր կարող ժառանգորդ ճանաչվել[2]։ Հերոդոտոսի վկայությամբ, Արիստոնի թագավորության ժամանակ հաջողությամբ ավարտվեց դեռևս Խարիլա թագավորի օրոք սկսված պատերազմը Սպարտայի հարավ-արևելքում գտնվող Թեհեյա քաղաքի հետ։ Փոխադարձ համաձայնության պայմանագիր է կնքվում, որի մասին փաստում են ժամանակի պատմաբանները[3]։ Պլուտարքոսն իր «Ասույթներ սպարտացիների մասին» գիտական աշխատությունում մի քանի դրվագներ է ներկայացրել Սպարտացիների քաջության, խիզախության, արիության, անձնվիրության, հերոսության և սխրագործությունների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Herodot 1,67 f.
  2. Herodot 6,61–63; Pausanias 3,7,7 f.
  3. Plutarch, Apophthegmata laconica 218A.