Արիոզո (իտալերեն՝ arioso, aria-արիա), մեներգային դրվագ օպերայում (օրատորիայում, կանտատում)։ Սովորաբար փոքր է, քան արիան, գրված ազատ հորինվածքով, հաճախ՝ ասերգին բնորոշ ձևով։ Օրինակներից են՝ Արշակի (Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Կանիոյի (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Հերմանի, Լենսկու (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին») արիոզոները։