Արիել Օրտեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արիել Օրտեգա
Ariel Ortega (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1974(1974-03-04)[1][2][3] (46 տարեկան)
Ծննդավայր Libertador General San Martín, Խուխույ, Արգենտինա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ

Արիել Առնալդո Օրտեգա (իսպ.՝ Ariel Arnaldo Ortega, մարտի 4, 1974(1974-03-04)[1][2][3], Libertador General San Martín, Խուխույ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել որպես հարձակվող, կիսապաշտպան: Խաղացել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան: Մի շարք եվրոպական ակումբներում («Պարմա», «Վալենսիա»,«Սամպդորիա») երկար տարիներ խաղալուց հետո Օրտեգան 2004 թվականին վերադարձել է Արգենտինա։ Սկզբում հանդես է եկել «Նյուելլս Օլդ Բոյսի» կազմում, իսկ 2006 թվականին ընդգրկվել է «Ռիվերի» կազմում: 2008 թվականին Կլաուսուրայի գավաթի խաղարկության ընթացքում Օրտեգան խնդիրներ է ունեցել թիմի նոր ղեկավարի՝ Դիեգո Սիմեոնեի հետ: Դրա հիմնական պատճառը ռեժիմի խախտումն էր՝ Օրտեգան հակում ուներ ալկոհոլի նկատմամբ: Նույն թվակաանի մրցաշրջանի կեսից Օրտեգան հեռացվեց թիմից, սակայն ճանաչվեց չեմպիոն։ 2008 թվականի Ապերտուրայի մրցաշրջանում գործող չեմպիոն «Ռիվերը» զբաղեցրել է վերջին՝ 20-րդ տեղը: Օրտեգան մեկ տարվա պայմանագիր է կնքել Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինդեպենդենտե Ռիվադավիա» ակումբի հետ [4]: Նա զուգահեռաբար բուժվել է ալկոհոլային կախվածությունից Չիլիի հիվանդանոցներից մեկում: Թիմի ընտրությունը պայմանավորված էր աշխարհագրական տեղակայությամբ՝ Չիլիի մոտ գտնվող Մենդոսա նահանգի հետ:

2009 թվականին կեսերին Օրտեգան վերադարձել «Ռիվեր»: Նրան կանչել է Դիեգո Մարադոնան Գանայի ֆուտբոլի հավաքականի դեմ ընկերական խաղի համար սեպտեմբերի 30-ին, սակայն նա չի մասնակցել խաղին, քանի որ վնասվածք էր ստացել «Ռիվերի» կազմում, որը նախորդել էր հավաքականի խաղին:

2011 թվականի հունվարի 13-ին Օրտեգան վաձակալության իրավունքով տեղափոխվել է «Օլդ Բոյզ»[5].

2011 թվականի օգոստոսի 10-ին վարձակալության իրավունքով նա տեղափոխվել է Երրորդ արգենտինական դիվիզիոնի Մետրոպոլիտանի պրիմիեր «Դեֆենսորես դե Բելգրանո» ակումբ[6][7][8]:

2012 թվականի օգոստոսի 9-ին Օրտեգան հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին[9]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվեր Փլեյթ

  • Արգենտինայի չեմպիոն: Ապերտուրա 1991 (Արգենտինա), Ապերտուրա 1993 (Արգենտինա), Ապերտուրա 1995 (Արգենտինա)|, Կլաուսուրա 2002 (Արգենտինա), Կլաուսուրա 2008 (Արգենտինա)
  • Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր, (1996)

Պարմա

  • Իտալիայի սուպերգավաթի գավաթակիր (1992)

Նյուլեյզ Օլդ Բոյզ

  • Արգենտինայի չեմպիոն Ապերտուրա 2004 (Արգենտինա)

Արգենտինայի հավաքական

  • Պանամերիկյան խաղերի հաղթող (1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://fbref.com/en/players/48a53f33/(բազմ․)
  3. 3,0 3,1 https://bdfa.com.ar/jugadores-438.html (իսպ.)
  4. «Ortega ya es jugador de Independiente Rivadavia» (իսպաներեն)։ lanacion.com։ 6.08.2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 6 August 2008 
  5. «Ortega ya es del Albo» (իսպաներեն)։ ALLBOYSdeprimera.com.ar։ 13.01.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 13 January 2011 
  6. «¡Bienvenido a casa, Burrito querido!» (իսպաներեն)։ Sitio oficial del Club Atlético Defensores de Belgrano։ 10.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 17 August 2011 
  7. «Ortega jugará en Defensores de Belgrano» (իսպաներեն)։ TyC Sports։ 10.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 17 August 2011 
  8. «El Burro que es Dragón» (իսպաներեն)։ Solo Ascenso։ 10.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 17 August 2011 
  9. [http://www.championat.com/football/news-1274456-byvshij-poluzashhitnik-sbornoj-argentiny-ortega-zavershil-kareru.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]