Jump to content

Արիառն Տիտմուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիառն Տիտմուս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումլողորդ
Երկիր Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 7, 2000(2000-09-07) (24 տարեկան)
ԾննդավայրԼոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա[1]
ԱկումբCali Condors?
Հասակ՝177 սանտիմետր
Քաշ63 կիլոգրամ

Արիառնե Տիտմուս (անգլ.՝ Ariarne Titmus, սեպտեմբերի 7, 2000(2000-09-07), Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա[1]), ավստրալիացի լողորդուհի[2][3][4], Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, 2019 թվականի աշխարհի կրկնակի չեմպիոն, 200 և 400 մետր ազատ ոճում աշխարհի կրկնակի չեմպիոն կարճ ջրում։

2015 թվականին Տիտմուսը և նրա ընտանիքը Թասմանիայից տեղափոխվել են Քվինսլենդ ավելի որակյալ կրթություն ստանալու համար[5]։

Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում ազատ ոճով 200 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ[6][7]։

2018 թվականի Համագործակցության խաղերում ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճով 4x200 մետր փոխանցումալողում[8]։

Հանչժոուի կայացած կարճ ջրում աշխարհի առաջնության առաջին օրը Արիառնեն ահատական ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճով 200 մետր մրցատարածությունում։ Դա եղել է Ավստրալիայի լողորդուհու առաջին լուրջ տիտղոսը։

2019 թվականին կորեական Կվանգջու քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում 400 մետր ազատ ոճում ոսկե մեդալ է նվաճել՝ վերջնամասում առաջ անցնելով Քեթի Լեդեկիից 1,21 վայրկյանով, իսկ մի քանի օրից օգնել է իր հավաքականին 4×200 մետր փոխանցումալողում զբաղեցնել առաջին տեղը և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ։

2021 թվականին Տիտմուսը երկու ոսկե մեդալ է նվաճել 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերում։ Ազատ ոճով 400 մետր մրցատարածության եզրափակչում գերազանցել է աշխարհի ռեկորդակիր Քեթի Լեդեկիին մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակով[9][10]։ Ազատ ոճով 4x200 մետր փոխանցումալողում նվաճել է բրոնզե մեդալ՝ զիջելով Չինաստանի և ԱՄՆ հավաքականներին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.olympics.com.au/olympians/ariarne-titmus/
  2. «Ariarne Titmus». Athlete profile. Gold Coast 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  3. Keith, Braden (9 Ամառային օլիմպիական խաղեր 2020December 2019). «cali-condors-unveil-roster-for-2019-international-swimming-league-finale». SwimSwam.
  4. «Ariarne Titmus». Swimming Australia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  5. ROB SHAW (2015 թ․ մայիսի 19). «Titmus on move» (անգլերեն). The Examiner. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Heats results». FINA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  7. «2017 World Aquatics Championships > Search via Athletes». Budapest 2017. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Ariarne Titmus claims gold in 400m freestyle over American swimming great Katie Ledecky». ABC News. 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  9. «SHE'S DONE IT! Ariarne Titmus upstages Katie Ledecky to win Tokyo 2020 gold». 7NEWS (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Australia's Ariarne Titmus beats Katie Ledecky in 400m final, Emma McKeon takes Tokyo Olympics bronze in 100m butterfly final». ABC News. 2021 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  11. «Australia finishes day 6 in pool with bronze in women's 4x200m relay final». ABC News. 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.