Արիառնե Տիտմուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիառնե Տիտմուս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 7, 2000(2000-09-07) (23 տարեկան)
Ծննդավայր՝Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա
Ակումբ՝Cali Condors?
177 սանտիմետր
Քաշ՝63 կիլոգրամ

Արիառնե Տիտմուս (անգլ.՝ Ariarne Titmus, սեպտեմբերի 7, 2000(2000-09-07), Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա), ավստրալիացի լողորդուհի[1][2][3], Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, 2019 թվականի աշխարհի կրկնակի չեմպիոն, 200 և 400 մետր ազատ ոճում աշխարհի կրկնակի չեմպիոն կարճ ջրում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Տիտմուսը և նրա ընտանիքը Թասմանիայից տեղափոխվել են Քվինսլենդ ավելի որակյալ կրթություն ստանալու համար[4]։

Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում ազատ ոճով 200 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ[5][6]։

2018 թվականի Համագործակցության խաղերում ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճով 4x200 մետր փոխանցումալողում[7]։

Հանչժոուի կայացած կարճ ջրում աշխարհի առաջնության առաջին օրը Արիառնեն ահատական ոսկե մեդալ է նվաճել ազատ ոճով 200 մետր մրցատարածությունում։ Դա եղել է Ավստրալիայի լողորդուհու առաջին լուրջ տիտղոսը։

2019 թվականին կորեական Կվանգջու քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում 400 մետր ազատ ոճում ոսկե մեդալ է նվաճել՝ վերջնամասում առաջ անցնելով Քեթի Լեդեկիից 1,21 վայրկյանով, իսկ մի քանի օրից օգնել է իր հավաքականին 4×200 մետր փոխանցումալողում զբաղեցնել առաջին տեղը և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ։

2021 թվականին Տիտմուսը երկու ոսկե մեդալ է նվաճել 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերում։ Ազատ ոճով 400 մետր մրցատարածության եզրափակչում գերազանցել է աշխարհի ռեկորդակիր Քեթի Լեդեկիին մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակով[8][9]։ Ազատ ոճով 4x200 մետր փոխանցումալողում նվաճել է բրոնզե մեդալ՝ զիջելով Չինաստանի և ԱՄՆ հավաքականներին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ariarne Titmus». Athlete profile. Gold Coast 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  2. Keith, Braden (9 Ամառային օլիմպիական խաղեր 2020December 2019). «cali-condors-unveil-roster-for-2019-international-swimming-league-finale». SwimSwam.
  3. «Ariarne Titmus». Swimming Australia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  4. ROB SHAW (2015 թ․ մայիսի 19). «Titmus on move» (անգլերեն). The Examiner. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Heats results». FINA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  6. «2017 World Aquatics Championships > Search via Athletes». Budapest 2017. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Ariarne Titmus claims gold in 400m freestyle over American swimming great Katie Ledecky». ABC News. 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  8. «SHE'S DONE IT! Ariarne Titmus upstages Katie Ledecky to win Tokyo 2020 gold». 7NEWS (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  9. «Australia's Ariarne Titmus beats Katie Ledecky in 400m final, Emma McKeon takes Tokyo Olympics bronze in 100m butterfly final». ABC News. 2021 թ․ հուլիսի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Australia finishes day 6 in pool with bronze in women's 4x200m relay final». ABC News. 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.