Արթուր Սաքունց
Արտաքին տեսք
Արթուր Սաքունց | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Շահումյան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Արթուր Սաքունց (մայիսի 22, 1961, Շահումյան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավապաշտպան, քիմիկոս, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ[1][2]։ Քիմիական գիտությունների թեկնածու (1992)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի մայիսի 22-ին Աղջաքենդ[3] գյուղում, Շահումյանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1]։ Ավարտել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցը[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1983 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը՝ ինժեներ-քիմիկոս մասնագիտությամբ։
- 1989-1992 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Նեսմեյանովի անվան էլեմենտ-օրգանական միացությունների ինստիտուտի (ru) ասպիրանտ։ Քիմիական գիտությունների թեկնածու (1992)։
- 1998 թվականին ավարտել է Հարավային Կովկասի իրավապաշտպան կազմակերպությունների սեմինարը (Թբիլիսի-Գուդաուրի, Վրաստան)։
- 2002 թվականին ավարտել է հակամարտությունների կարգավորման թեմայով սեմինարը (Գուդաուրի, Վրաստան)։
- 2002 թվականին ավարտել է լրագրության սեմինար (IREX/ProMedia)[1]:
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվականից առ այսօր, Վանաձորի մամուլի ակումբի նախագահ։
- 2002 թվականից առ այսօր, «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի խմբագիր, Վանաձոր։
- 1998 թվականից առ այսօր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ։
- 1996-1997 թվականներին աշխատել է Լոռու մարզպետարանի տարածքային բաժնի ղեկավար։
- 1992-1996 թվականներին աշխատել է Վանաձորի քաղաքապետի խորհրդական։
- 1983-1992 թվականներին եղել է Պոլիմերային սոսինձների ինստիտուտի գիտաշխատող, Վանաձոր։
- 1983-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում՝ քիմզորամասում։ Ունի ավագ լեյտենանտի կոչում[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արթուր Սաքունցի կենսագրությունը Երևանի մամուլի ակումբի կայքում
- ↑ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 Նամակ Արթուր Սաքունցին. ո՞վ է «լեյտենանտին» ուղղել գնդապետի դեմ կամ մտորումներ սուբլիմացիայի եւ գրանտերի մասին