Արթուր Սարգսյան (ռազմական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Սարգսյան (այլ կիրառումներ)
Արթուր Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1975 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 25, 2020 (45 տարեկան) |
Մահվան վայր | Մարտունի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Արթուր Սարգսի Սարգսյան (ապրիլի 21, 1975, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 25, 2020, Մարտունի), ռազմական գործիչ, գնդապետ, Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինված ուժերի նախարարի տեղակալ։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողությունների ժամանակ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1975 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ՀՀ գյուղատնտեական ակադեմիան և այդ նույն թվականին ուսումը շարունակել է նույն բուհի զինվորական ամբիոնում՝ ուսանելուց հետո ուսումը շարունակել է որպես սպա[2]։ Նույն թվականի հոկտեմբերի 16֊ից ծառայության անցել ՀՀ ԶՈՒ֊ում որպես N զորամասի զենիթահրթիռային հրետանային մարտկոցի դասակի հրամանատար։
1998 թվականին վերապատրասվել է ՀՀ ՊՆ սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնում։ Մինչև 2000 թվականի մարտի 1֊ը ծառայել է նույն զորամասում որպես զորահավաքային, շարային համալրման բաժանմունքի ավագ սպա։
2000 թվականի մարտի 1֊ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին, ուր ծառայել է մինչև 2003 թվականի օգոստոսի 5֊ը։
2003֊2005 թվականներին ուսանել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարության համազորային ակադեմիայում և գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո նշանակվել ՀՀ ՊՆ N -ին զորամասում որպես շտաբի պետ֊հրամանատարի տեղակալ, իսկ 2009 թվականին փետրվարի 23֊ից նույն զորամասի հրամանատար։ 2012 թվականի հունիսի 18-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է ՊՆ 3֊րդ ԲԿ֊ի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, 2013 թվականի փետրվար ամսից ՊՆ 2֊րդ ԲԿ֊ի շտաբի պետ֊հրամանատարի տեղակալի պաշտոնին, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 29֊ից ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալի պաշտոնը։
2017 թվականից նշանակվել է ՊՆ 3֊րդ ԲԿ֊ի շտաբի պետ Հրամանատարի տեղակալի պաշտոնին,իսկ 2020 թվականի հունիսի 4֊ից նշանակվել էր Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնին։ Գնդապետ Ա.Սարգսյանը մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորում ստանալուց հետո չի լքել մարտի դաշտը, ստացել է առաջին բուժօգնությունն ու շարք վերադարձել։
Ծառայության 23 տարիների ընթացքում զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամիավորման հրամանատարի տեղակալ, վարչության պետի տեղակալ, իսկ 2020 թվականի հունիսից զբաղեցրել է՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Պարգևատրվել է գերատեսչական բազմաթիվ պարգևներով։ Եղել է Սիսական գնդի հրամանատարը[3]։
Զոհվել է հոկտեմբերի 25֊ին Մարտունի քաղաքի հրամանատարական կետում 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում [4]։
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նշանակալի ծառայությունների համար ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արթուր Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1֊ին աստիճանի շքանշանով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Արցախի Մարտական խաչ» 1֊ին աստիճանի շքանշանով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Սարգսյանը ամուսնացած էր, ունի երկու որդի[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1֊ին աստիճանի» մեդալ[6]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2֊րդ աստիճանի» մեդալ[7]
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ
- «Գարեգին Նժդեհ» մեդալ
- «Վազգեն Սարգսյան» մեդալ
- «Անբասիր ծառայության համար» 1֊ին, 2֊րդ, 3֊րդ, 4-րդ գերատեսչական մեդալներ
- «ՀՀ Զինված ուժերի 20 ամյակի հոբելյանական» մեդալ
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ
- «Լեռնահայաստանի արծիվ» մեդալ
- «Զինվոր հայրենյաց» մեդալ
- «Հաղթանակ» մեդալ
- «Ազատագրում 1988-1994» հուշամեդալ
- «Անվտանգության մարմինների 100-ամյակ»Հոբելյանական մեդալ
- «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ
- «Մարտական ծառայության» մեդալ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (Հայաստան)
- «Մարտական խաչ» 1֊ին աստիճանի շքանշան (Արցախ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Itlab.am»։ ipress.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-28
- ↑ «Զինծառայող որդուն հոր զոհվելու մասին զորամասում ոչինչ չեն ասել, նոր համազգեստ են տվել և արձակուրդ տրամադրել` ասելով, որ…Զո հվшծ գնդապետ Արթուր Սարգսյանի մասին»։ Tema.am (en-US)։ Վերցված է 2021-01-27(չաշխատող հղում)
- ↑ «Սիսական գունդը - BlogNews.am»։ blognews.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-28
- ↑ «Զոհվել են գնդապետ Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ Վերցված է 2021-01-27
- ↑ «Ննջի՛ր խաղաղությամբ,Հայրենիքի՛ պաշտպան, իմ քաջ հայրիկ. դու լույս դարձար,որ խաղաղ ու լուսավոր լինի մեր հայրենիքի երկինքը. Սաք Սարգսյան»։ armdaily.am։ Վերցված է 2021-01-27
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-28
- ↑ content։ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին։»։ mil.am (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [ «Միշտ սպասելու եմ իրեն»,-ասում է գնդապետ Արթուր Սարգսյանի այրին Տեսանյութ Յութուբում]
- Մարտական գործողությունների դինամիկան ավելանում է․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան Տեսանյութ Յութուբում
- Գոյամարտ Արցախում. պատերազմի քրոնիկոնը Տեսանյութ Յութուբում
- Տեսանյութ Յութուբում
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 2020 մահեր
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկեր
- Հայ ռազմական գործիչներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Հայ գնդապետներ