Արենի սև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արենի սև

«Արենի սև», Սև Մալահի, հայկական տեխնիկական խաղողի ուշահաս սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է հիմնականում Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։

Տերևը միջին մեծության է, կլորավուն, հնգաբլթակ, միջին չափերով կտրտված, փայլուն, ցանցանման կնճռոտված, լերկ, բարձրացած եզրերով, վերնամասում՝ ակոսաձև, հակադիր կողմում՝ կոշտ մազմզուկերով։ Ծաղիկը երկսեռ է։ Ողկույզը՝ միջին մեծության, երբեմն՝ մեծ, հիմնականում՝ կոնաձև, երբեմն՝ թևավոր, խիտ կամ շատ խիտ։ Պտուղը միջին մեծության է, երկարավուն, երբեմն՝ ձվաձև, կլորավուն ծայրով, սև, մաշկը՝ կոպիտ, ամուր, հաստ պտղամսից հեշտությամբ անջատվող մոխրակապտավուն մոմաշերտում։ Պտղամիսը՝ հյութալի, հյութը՝ անգույն։

Բողբոջումից մինչև պտղի լրիվ հասունացումը՝ 160 օր։ Բերքատվությունը՝ 80–150 ց/հա։

Արենի սև խաղողն օգտագործում են սեղանի, թունդ և աղանդերային գինիներ պատրաստելու համար և թարմ վիճակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։