Արեգակ (թերթ, Ջերսի Սիթի)
Արտաքին տեսք
| Արեգակ | |
|---|---|
| Տեսակ | շաբաթաթերթ |
| Հիմնադրվել է | 1888 |
| Երկիր | |
Արեգակ, գրական շաբաթաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1888 թվականին (12 համար) Ջերսի Սիթիում (ԱՄՆ)։
Ամերիկահայ առաջին պարբերականը։
Խմբագիր-հրատարակիչ՝ Հայկակ Էկինյան։
Տպագրել է նյութեր՝ Արևմտյան Հայաստանի և հայկական գաղթավայրերի մասին, լուրեր ու թղթակցություններ ամերիկահայ համայնքի կյանքից, քննադատել է աբդուլհամիդյան հայահալած քաղաքականությունը, հանդես եկել բնաշխարհից հայերի արտագաղթի դեմ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |