Արդուկի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արդուկի թանգարան
H-sovetskaa-11-5249.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊերեսլավլ Զալեսկի
Հիմնադրված է2002
Կոորդինատներ: 56°44′4.57″ հս․ լ. 38°51′8.92″ ավ. ե. / 56.7346028° հս․. լ. 38.8524778° ավ. ե. / 56.7346028; 38.8524778

Արդուկի թանգարան (ռուս.՝ Музей утюга), ձեռնարկատեր Անդրեյ Վորոբյովին պատկանող մասնավոր թանգարան Պերեսլավլ Զալեսկի քաղաքում՝ նվիրված կենցաղային արդուկների պատմությանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի դեկտեմբերին[1] գործարար Անդրեյ Վորոբյովը (1995 թվականին բացել է[2] հնատիպ իրերի իր խանութը) 1,5 հազար դոլարով[3] գնել է Պերեսլավլի կենտրոնում գտնվող Սովետսկայա փողոցի թիվ 11 երկհարկանի այրված տունը (նախկինում այդտեղ կոմունալ բնակարաններ են եղել): Ինժեներ-շինարար Բորիս Կուզեմիչ Աբրաշկինը (Վորոբյովի բարեկամը և արդուկի թանգարանի տեխնիկական տնօրենը) ստացել է շենքի վերանորոգման և հողամասի սեփականաշնորհման թույլտվություն[4]:

Շենքի վերանորոգումը շարունակվել է երեք տարի, վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 30 հազար դոլար: Գրեթե նույնքան գումար էլ ծախսվել է արդուկների որոնման և գնման համար[5]: Արդուկի թանգարանի բացումը կայացել է 2002 թվականի հունիսի 29-ին[6]: Արդուկների մեծ մասը ձեռք է բերվել մոսկովյան Իզմայլովո շրջանի վերնիսաժից[1]: Մի շարք հետաքրքիր ցուցանմուշներ գտնվել են աղբահորերից[7]:

2002-2004 թվականներին թանգարանի այցելությունները եղել են անվճար[2][7][8]: 2006 թվականին թանգարանի մուտքը շարունակել է մնալ անվճար, սակայն հատուկ արկղիկի մեջ այցելուները կարող էին գումար թողնել[9]: Հետագայում թանգարանի մուտքը դարձավ վճարովի[10]:

Թանգարանը «հիմնական եկամուտ» (մոտ 70 տոկոսը) ստանում է իր պահեստներից այցելուներին վաճառելով արդուկներ 100 ռուբլուց մինչև 10 հազար ռուբլի: Եկամտի երկու երրորդը գալիս է ամառային զբոսաշրջային շրջանում՝ մայիսից մինչև սեպտեմբեր[3]: Ամռանը թանգարանի ամսական եկամուտը կազմում է 70-100 հազար ռուբլի[5]:

Յուրաքանչյուր ամիս թանգարանն ունենում է 1200 այցելու[5], որոնց 95 %-ը մոսկվացիներ են, մյուսները Ռուսաստանի այլ քաղաքներից են ու տարբեր երկրներից[3]:

Պերեսլավլ Զալեսկի, Սովետսկայա փողոց, տուն 11: Շենքը, որտեղ 2002 թվականի հունիսի 29-ից գործում է Արդուկի թանգարանը: Արդուկի թանգարանի տեր Անդրեյ Նիկոլաևիչ Վորոբյովը այս տունը գնել է 1999 թվականին այսպիսի կիսայրված տեսքով

Օգտագործելով Արդուկի թանգարանի եկամուտը՝ 2003 թվականին Անդրեյ Վորոբյովն ու Դմիտրի Նիկիշկինը Վեսկովո գյուղում բացել են Թեյնիկի թանգարան: Ամռանը Թեյնիկի թանգարանի եկամուտն ամսական կազմել է 50-70 հազար ռուբլի: Վորոբյովի համար երկու մասնավոր թանգարանները հոբբի չեն, այլ հիմնական շահութաբեր բիզնես[5]:

Պերեսլավլ քաղաքն Արդուկի թանգարանի հավաքածուի հետ որևէ առնչություն չունի[11]:

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուում կա ավելի քան 200 արդուկ[12]:

Թանգարանի առաջին հարկում գործում է հուշանվերների խանութ, երկրորդ հարկում ներկայացված են արդուկները: Կենտրոնական ցուցափեղկը նվիրված է յոթ հիմնական տեսակի արդուկների՝

  1. Տաքացնող արդուկ
  2. Չուգունային տաքացնող միջուկով արդուկ
  3. Ածուխով արդուկ
  4. Շոգեարդուկ
  5. Սպիրտային արդուկ
  6. Գազային արդուկ
  7. Էլեկտրական արդուկ[4]

Տարին մի քանի անգամ թանգարանում կազմակերպվում է «Արդուկի փառատոն», որի ընթացքում ցանկացած այցելու կարող է օգտագործել արդուկները[13]:

Թանգարանագետ, արվեստաբանության դոկտոր Ալեքսեյ Վալենտինովիչ Լեբեդևը պնդում է, որ Արդուկի թանգարանը մի խանութ է, որտեղ «թանգարան» բառն օգտագործվում է գովազդի համար[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Золотое кольцо, 2002, 25 июня.
  2. 2,0 2,1 Независимая газета, 2004, 12 апреля.
  3. 3,0 3,1 3,2 Юрий Москаев. Частные ценности // Коммерсантъ-ДЕНЬГИ. 15 марта 2004 года.
  4. 4,0 4,1 Торговая газета. 30 июня 2006 года.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Секрет фирмы. 23 июня 2008 года.
  6. Работница. 30 августа 2007 года.
  7. 7,0 7,1 Время МН, 6 февраля 2003 года.
  8. Российская газета. 26 июля 2002 года.
  9. Крестьянка, май 2006 года.
  10. Форум «Автопутешествия по России»
  11. Новые известия. 27 июля 2011 года.
  12. Московский комсомолец. 24 июля 2004 года.
  13. Русский век, декабрь 2008 года.
  14. Лебедев, А. В. В каком направлении будут развиваться музеи? Интервью // Iron magazine. 2016.