Դեժավյու
Արդեն տեսածի երևույթ կամ Դեժավյու (ֆր.՝ Déjà-vu, ( արտասանություն)), ընկալման պրոցեսի խախտումներից մեկը, որի դեպքում մարդուն թվում է, որ իբր անցյալում ինքը արդեն գտնվել է նման իրադրության մեջ, որտեղ այժմ նա հայտնվել է։ Առողջ մարդկանց մոտ այս երևույթը դիտվում է գերհոգնածություն վիճակում։ Այն հոգեբանական հիմք է ծառայել հոգիների գաղթի կամ մետապսիխոզ իդեալիստական վարկածի առաջադրման համար։
Արդեն տեսած, դեժավյու կամ դեժա վու հոգեկան մի վիճակ է, որի ընթացքում մարդը զգում է, որ նա արդեն մի ինչոր ժամանակ առաջ եղել է նման իրավիճակում[1], նմանատիպ վայրում, սակայն, այս զգացումը կապ չունի անցյալի կոնկրետ պահի հետ, այլ այն վերաբերվում է անցյալին առ հասարակ։ Այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է Էմիլ Բուստակի (1851 1917) կողմից՝ «հոգեբանական գիտությունների ապագան» գրքում։
Նմանատիպ երևույթներ (վերնագիր) Դրանք են՝ արդեն վերապրած կամ արդեն փորձարկած, արդեն լսած, արդեն մտածված, արդեն արած, արդեն իմացած, արդեն ցանկացած, արդեն պատմված, արդեն փորձված։
Նմանատիպ երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նմանատիպ երևույթներ. արդեն վերապրած (ֆր.՝ déjà vécu, դեժա վյու) կամ արդեն փորձարկված (déjà éprouvé, դեժա էպրուվե),արդեն լսված (déjà entendu, դեժա անտանդիու), արդեն մտածված (déjà pensé, դեժա պանսե), արդեն արված (déjà fait, դեժա ֆե),արդեն հայտնի (déjà su,դեժա սյու), արդեն ցանկալի (déjà voulu, դեժա վուլյու), արդեն պատմված (déjà raconté, դեժա րակոնտե), արդեն փորձարկված (ֆր.՝ déjà baisée, դեժա բեզե).
- Հակառակ տերմիններ
- Երբեք չտեսած մի իրավիճակ է, երբ մարդը սովորական իրավիճակում զգում է, որ նա տվյալ վայրում երբևէ չի եղել և դեմքերը, առարկաներն ու պահը ընդունում է այսպես, իբրև տեսնում է առաջին անգամ։
- Երբեք չվերապրած կամ երբեք չփորձարկված իրավիճակների որպես առաջին անգամ կատարվելու ընկալումն է[2]։
- Երբեք չլսված (jamais entendu, ժամե անտանդյու)[2]։
- Երբեք հայտնի չեղած (jamais su, ժամե սյու)։ Իրավիճակ, որում ոչ մի լավ տիրապետված գիտելիքներ, իրադարձություններ, տեքստեր և այլն չեն կարող վերարտադրվել[2].
Դեժավյուի արտահայտումը և ֆենոմենի պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեժավյուի արտահայտումը նման է, թե կարծես դու վաղուց գիրք ես կարդացել կամ ֆիլմ ես դիտել, բայց արդեն մոռացել ես, թե ինչի մասին էր այն։ Մարդը հայտնված նման իրավիճակում, չի կարողանում հիշել, թե ինչ է լինելու հաջորդ պահին։ Սակայն իրադարձությունների զարգացման հետ հասկանում է, որ մանրամասն տեսել է այս մի քանի րոպեները։ Դեժավյուի արտահայտման ամբողջ ուժը կայանում է այն զգացման մեջ, իբր եղել են հարյուր տարբերակներ, թե ինչպես կարող էր անցնել այս պահը, սակայն դեժավյուի ազդեցության տակ գտնվող մարդը նախընտրում է բոլոր նախորդող իրադարձությունները։ (Ճիշտ կամ սխալ իր համար), որևէ արդյունքում նրան «կանխավորոշված էր» լինելու հենց այդ իրավիճակում, հենց այդ տեղում դեժավյուի տպավորությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ դրա մասին հիշողությունները կարող են տարիներով պահպանվել։ Սակայն որպես կանոն մարդը չի կարողանում վերականգնել հիշողության մեջ այդ իրադարձությունների մասին և ոչ մի մանրամասնություն, որոնց մասին, ինչպես իրեն թվում է դեժավյուի ազդեցության տակ հիշում էր նա։
Դեժավյուն ուղղորդվում է դեպերսոնալիզացումով. իրականությունը դառնում է մակերեսային և ոչ պարզ։ Օգտվելով Ֆրեյդի տերմինոլոգիայից կարելի է ասել, որ առաջանում է անձի «դեռեալիզացիա»՝ իբրև դրա իրականության ժխտում[3]։Բերգսոնը դեժավյուն բնութագրում էր որպես ներկայի «մասին հիշողություն»։ Նա գտնում էր, որ այդ պահին իրականության ընկալումը բազմապատկվում է և մասամբ անցում կատարում դեպի անցյալ։
Դեժավյուն չես կարող արհեստական ի կատար ածել։ Այդ իսկ պատճառով դեժավյուի գիտական հետազոտությունները բարդ իրագործելի են։
Միևնույն ժամանակ կարծիք կա, որ դեժավյուի ի հայտ գալու հնարավոր պատճառ կարող է շինել գլխուղեղի՝ ժամանակի կոդավորման ունակության փոփոխումը։ Ընդորում, այս պրոցեսը ավելի հեշտ է ընկալել որպես ինֆորմացիայի միաժամանակյա կոդավորում՝ որպես «ներկա» և «անցյալ»՝ այս գործընթացների միաժամանակյա զգացումով։ Վերոնշյալի հետ կապված զգացվում է իրականությունից խզում։
Անդրեյ Կուրգանը, հետազոտելով դեժավյուի ընթացքում ժամանակի կազմությունը, գալիս է այն եզրակածության, որ այս երևույթի փաստացի պատճառը երկու իրավիճակների՝ մեկը մյուսի վրա համադրելն է. երբեք վերապրած երազում և փորձարկված ներկայում [4]։ Նման շերտերի պայմանը ժամանակի կառուցվածքի փոփոխությունն է, այդպիսով բացահայտելով մարդու համար իր խորը գոյատևման նախագիծը, մինչդեռ ներկան, որպես այդպիսին, «ձգվել է», պարունակում է միաժամանակ և անցյալը, և ներկան:[4]. Կուրգանը նաև նախնադարյան ցեղերի պատմության հիմքի վրա ուսումնասիրում է ժամանակակից դեժավյուի իրավիճակի ծագումը՝ մեր նախապատմական նախնիների գիտակցումով[4]։ Ներկայումս խելացի կարելի է համարել այն ենթադրությունը, որ դեժավյուի էֆեկտը կարող է առաջանալ ինֆորմացիայի նախնական անգիտակից վերամշակմամբ, օրինակ՝ քնի մեջ։ Այնպիսի իրավիճակներում, երբ մարդը իրականության մեջ հանդիպում է մի իրավիճակի, որը ընկալվել է անգիտակից մակարդակի վրա և հաջող կերպով ուղեղի կողմից մոդելավորվել, առաջանում է դեժավյուն[3]։ Այսպիսի բացատրությունը իր լավ բացատրությունն է գտնում առողջ մարդկանց մոտ դեժավյուի բարձր որակի արտահայտմամբ։
Դեժավյուի հիվանդագին տարբերակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեժավյուն բավականին տարածված երևույթ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց 97% գոնե կյանքում մեկ անգամ ունեցել է այս զգացումը։ Հոգեկան առողջ մարդկանց մոտ դեժավյուն բավականին հազվադեպ է լինում տարիների ընթացքում 2-4 անգամ, իսկ տևողությունը մի քանի վայրկյան է[5]։
Դեժավյուն հանդիպում է նաև նյարդարանական և հոգեկան հիվանդություններում. համեմատաբար հաճախ այն ունենում են քունքային էպիլեպսիայով տառապողները[5]։ Դեժավյուն հիվանդագին տարբերակում բավականին հաճախ առաջանում է և տևում մի քանի վայրկյան, րոպե, ժամ[5]։ Գոյություն ունեն գիտակցության երկու փուլերի, որոնցից մեկը կատարվելիքի հիվանդագին ընկալումն է, որ այն անցյալի մասին հիշողությունն է, իսկ մյուսը իրականության արտացոլումն է[5]։ Որոշ հետազոտողների կողմից դեժավյուն ընկալվում է որպես ինքնագիտակցության խանգարման սիմպտոմ[5]։
Դեժավյուի հիվանդագին, պաթոլոգիկ ախտանշանների տարբերակները գրված են Սումբաևի կողմից (1945)[5]։
- դեժավյուի բազմակի լինելու զգացումը, երբ մարդուն թվում է, որ նա այն վերապրել է բազում անգամ ներկայի այնպիսի ընկալումը, որ դա կլինի ապագայում
- հաջորդող տպավորությունների փոփոխումը նախորդելով՝ հաջորդականության խախտումով զգացումը, թե դեժավյուն առաջանում է ոչ թե իր՝ հիվանդի մոտ, այլ
- մեկ ուրիշի դեժավյուի համադրումը հոլյուցինացիաների հետ, երբ հիվանդը զգում է, թե այդպիսի ձայն նա անցյալում է լսել դեժավյուի համադրումը այն
- կանխազգացման հետ, որ այն կկատարվի մոտակա ժամանակ հիշողության ընդհատ լինելը հիվանդի միանշանակ համոզվածությունը նրանում, որ անցյալում
- ներկա իրավիճակը արդեն իր տեղն է ունեցել անցյալի մասին հիշողության անսովոր կառուցվածքը, երբ հիվանդը, օրինակ իրական մարդկանց ընկալում է որպես անցյալում տեսածների դեժավյուի բազմակի կրկնումը՝ էխոմնեզիայի տեսակով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Под ред. С. А. Кузнецова Большой толковый словарь (Грамота.ру). СПб.: Норинт, 1998
- ↑ 2,0 2,1 2,2 Й. А. Стоименов, М. Й. Стоименова, П. Й. Коева и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: МАУП, 2003. — С. 325. — 1200 с. — ISBN 966-608-306-X
- ↑ 3,0 3,1 Вокруг Света | Телеграф | Воспоминания из непрожитых жизней
- ↑ 4,0 4,1 4,2 Курган А. А., 2010
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Жмуров В. А. Дежа вю // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Т. Рили. ИСТОРИЯ С ДЕЖА ВЮ: Психоделическая исповедь
- Эффект дежавю — что это такое? Виды дежавю, причины возникновения феномена
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նալչաջյան Ա.Ա. Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984։