Jump to content

Արդաշավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդաշավա
Տեսակլեռ
Երկիր Արցախ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակիցմոտ 1500 մետր

Արդաշավա, լեռնագագաթ Զանգեզուրի լեռներում՝ Արաքսի ձախակողմյան վտակ Հագարի գետի մոտ։ Գտնվում է Շուշի քաղաքից մոտ 21 կիլոմետր արևմուտք՝ Շուշվա և Հագարի գետերի ջրաբաժանում՝ համանուն գյուղից մոտ 1 կիլոմետր հարավ-արևմուտք։ Անտառապատ լեռ է, ունի մոտ 1500 մետր բարձրություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 380 — 992 էջ։