Արգենտինայի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ |
---|
Արգենտինայի զինանշան (իսպ.՝ Escudo de la República Argentina), Արգենտինայի Հանրապետության ազգային խորհրդանիշներից մեկը՝ դրոշի և օրհներգի հետ մեկտեղ։ Պաշտոնապես ընդունվել է 1944 թվականին և հիմնված է Արգենտինայի պատմության ընթացքում գոյություն ունեցած խորհրդանիշների վրա։
Բովանդակություն
Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահանը հավասարապես բաժանված է լազուր և արծաթագույն հատվածների: Վահանի վերնամասում սրածայր գավազանի վրա վեր խոյացող գլխարկ է, որից ցած՝ արծաթագույն հատվածում, իրար են միանում բարեկամություն և խաղաղություն խորհրդանշող համաձայնության ձեռքերը։
Վահանի եզրերն արտաքինից պատված են դափնու տերևներով։ Ամենից վեր դուրս է գալիս Հարավային Ամերիկայի խորհրդանիշ հանդիսացող մայիսյան արևը (որը նկատելի է նաև Արգենտինայի և Ուրուգվայի դրոշների վրա):
Խորհրդանշականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փռյուգյան սրածայր գլխավարկը համարվում է ազատության համար պայքարի մղման հայտնի խորհրդանիշ: Միևնույն խորհրդանշականությամբ է օժտված սոլ դե մայոն (մայիսյան արևը): Ձեռսեղմումները խորհրդանշում է Արգենտինայի բնակչության համերաշխությունը: Դափնե պսակը բնորոշում է անկախության համար մղված պայքարում Արգենտինայի հաղթանակը անկախության համար:
Զինանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուել Բելգրանոյի զինանշանը Մայիսյան հեղափոխության շրջանում (1810-1812 թվական) | |
Գլխավոր սահմանադրական ժողովի կնիքը |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Luis Cánepa. Historia de los Símbolos Nacionales Argentinos. — Buenos Aires: Editorial Albatros, 1953.