Արգենտինահայ երաժշտություն
Արգենտինայի սփյուռքահայ երաժշտություն։ Արգենտինայում հայ արվեստագետները մեծ ներդրում ունեն ազգային երաժշտության և պարարվեստի պահպանման ու զարգացման մեջ։
«Միջազգային հանդիպումների փառատոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանաչված կոմպոզիտոր Ալիսիա Թերգյանը 1968 թվականին կազմակերպել է «Միջազգային հանդիպումների փառատոնը», ավելի ուշ՝ նվագախումբ։
Երգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուենոս Այրեսի «Կոլոն» օպերային թատրոնի ճանաչված երգիչներից են Մանուկ Հալպերյանը, Շամիրամ Թորոսյանը, Նուրիցա Գասաբյանը։
Դաշնակահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի դաշանակահարներ են Անթառամ Ահարոնյանը, Իզաբել Միսակյանը։
Ջութակահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջութակահարներ Րաֆֆի Զմրուխտյանը, Ռոման Ափրիկյանը, դիրիժորներ Վահագն Մինասյանը, Ձարուհի էլմեսեգյանը, ժան Ալմուխյանը և ուրիշներ։
Երգչախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել են «Կոմիտաս» (1929), «Արաքս» (1957), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (1958), «Շնորհալի» (1980) և այլ երգչախմբեր։
Պարարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարարվեստի զարգացմանը նպաստել են պարուհիներ էմե Աբրահամովան, Նանի Մորան, Լիա Սիրույանը (նաև պարուսույց) և ուրիշներ։
Պարախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են «Գայանե» (1960), «Նաիրի» (1978), «Մասիս» (1993) պարախմբերը։