Արբորիցիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արբորիցիդներ» (լատ. arbor – ծառ և caedo – սպանում եմ), հերբիցիդների խմբի քիմիական պատրաստուկներ, կիրառվում են ոչ ցանկալի ծառաթփային բուսականությունը ոչնչացնելու համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում են արոտավայրերում և խոտհարքներում (անասունների արածեցումը և խոտի հունձը թույալատրվում է մշակումից 45 օր հետո), նորյուրացվող հողերում, ծառատունկերում՝ սակավարժեք ծառերի և թփերի ոչնչացման համար։ Ա. են, օր.՝ 2,4-D-ն և այլն։ Բույսերը սրսկում են գարնանը (մինչև բողբոջումը), նաև ամռանն ու աշնանը՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից և գետնադիր սարքերով։ Ա-ով մշակված տարածքներում չի թույլատրվում հատապտուղներ և սնկեր հավաքել մինչև հաջորդ տարի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։