Jump to content

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն|}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն
ՀապավումAMCA
Arbitration and Mediation Center of Armenia»)
Կարգախոս«Վեճերի լուծման Ձեր գործընկերը»
Հիմնադրված2023 թվական
Իրավ. կարգավիճակհիմնադրամ
Նպատակներվեճերի այլընտրանքային լուծում
Գլխադասային գրասենյակԵրևան, Արշակունյաց պողոտա 51, բնակելի տարածք 47[1]
ՏեղագրությունՀայաստան Երևան, Հայաստան
ՏարածաշրջանԱրևելյան Եվրոպա
Պաշտ. լեզու(ներ)հայերեն և անգլերեն
Գլխավոր քարտուղարՏաթևիկ Մատինյան

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամ (անգլ.՝ Arbitration and Mediation Center of Armenia[փա՞ստ]), հիմնադրամի կարգավիճակով գործող կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում, որն իրականացնում է արբիտրաժային և հաշտարարական գործունեություն Հայաստանում[1][2][3]։ Հիմնադրվել է 2023 թվականին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ իրավաբանական միության և Հայաստանի Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից։

Հանդիսանում է Հայաստանի հիմնական ինստիտուցիոնալ արբիտրաժային հաստատությունը, որն իրականացնում է վեճերի լուծում ինչպես միջազգային, այնպես էլ տեղական գործերով[փա՞ստ]։ Կենտրոնի հիմնական նպատակը վեճերի այլընտրանքային լուծման եղանակների՝ արբիտրաժի և հաշտարարության իրականացման միջոցով դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավումն է։ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամում կարող է լուծվել ցանկացած առևտրային վեճ և այլ վեճ, որի արբիտրաժի միջոցով լուծումը սահմանված է օրենքով[փա՞ստ]։

Կենտրոնը հիմնադրման տարում գրանցել է առաջին հաշտարարության գործը[փա՞ստ]։ Կենտրոնում Հայաստանում առաջին անգամ իրականացվել են համահաշտարարության և միջազգային տարրով ծանրաբեռնված հաշտարարության գործեր[փա՞ստ]։

«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից, որով նախատեսվել էր Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծում՝ ապահովելով տեղական և միջազգային վեճերի լուծումը[փա՞ստ]։ Արբիտրաժի և հաշտարարության ինստիտուցիոնալ կենտրոն ստեղծելու կարևորությունը ընդգծված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ռազմավարության մեջ[փա՞ստ]։

Կենտրոնի հիմնադրման ընթացքում մասնագիտական խորհրդատվություն և օգնություն ստանալու նպատակով 2021 թվականին ստեղծվել էր Խորհրդատվական հանձնաժողով, որը կազմված էր տեղական և միջազգային հայտնի և ականավոր փորձագետներից[փա՞ստ]։

2023 թվականի մայիսին ստորագրվեց «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի ստեղծումն ազդարարող որոշումը, որը ստորագրվեց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության հիմնադիրների ներկայացուցիչների կողմից[փա՞ստ]։

Կենտրոնի գործունեության համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ԵՄ բյուջետային աջակցությամբ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կազմակերպության մասին տեղեկություններ Հայաստանի Հանրապետության պետռեգիստրի կայքում (արխիվացված 09․07․2024 թվական)։
  2. Տեղեկություններ կազմակերպության մասին spyur.am կայքում (արխիվացված 09․07․2024 թվական)։
  3. «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը երկրում արբիտրաժային նոր մշակույթ է ձևավորում. Տաթևիկ Մատինյան». Armenpress. 2024 թ․ հունվարի 25. Վերցված է 2024 թ․ հուլիսի 2-ին.