Արա Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1960 (64 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ |
Արա Գեղամի Պետրոսյան (դեկտեմբերի 10, 1960, քաղաք Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2008-2014)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1983 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը՝ ինժեներ-շինարար-տեխնոլոգի որակավորմամբ։
- 1979-1982 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ «տեխնիկական թարգմանություն (անգլերեն) և ինֆորմատիկա» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977-1978 թթ. - աշխատել է Երևանի ժամացույցի գործարանում որպես բանվոր։
- 1978-1979 թթ. - աշխատել է Երևանի պետական նախագծային ինստիտուտի ճարտարապետա-շինարարական բաժնում որպես գծագրող-կոնստրուկտոր։
- 1983-1985 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության երկաթբետոնյա կամրջային կոնստրուկցիաների գործարանում որպես ավագ ինժեներ։
- 1985-1992 թթ. - Երքաղխորհրդի գործկոմի ճարտարապետա-քաղաքաշինության գլխավոր վարչության ինժեներական ցանցերի և կառուցապատման բաժնի ավագ ինժեներ, ապա՝ բաժնի պետ։
- 1992-1994 թթ. - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ։
- 1994-1995 թթ. - ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության պետ։
- 1995-1997 թթ. - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարի տեղակալ։
- 1997-1999 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։
- 1999 թ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավոր խորհրդական։
- 1999-2002 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ։
- 2002-2008 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։
- 2008-2014 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
- 2014 թ. փետրվարի 5-ից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականն է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ։
- ՀՀ վարչապետի հուշանվեր։
Ամուսնացած է, ունի երկու որդի։ Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Ունի սպայի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.