Արա Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Գարագաշյան
Ծնվել էհունիս 1902
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 12, 1969(1969-03-12) (66 տարեկան)
Մահվան վայրԻվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային բժշկական համալսարան (1927)
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Արա Արմենակի Գարագաշյան (հունիս 1902, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 12, 1969(1969-03-12), Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բժիշկ-գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1961)։ Անդրկարպատյան տարածաշրջանում խպիպի էնդեմիկ հիվանդության դեմ պայքարի կազմակերպիչ և մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականին, Էրզրումում։ 1927 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը և աշխատել որպես բժիշկ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել ռազմադաշտային հոսպիտալի պետ։ 1951 թվականից ղեկավարել է սոցիալական հիգիենայի և առողջության պահպանման ամբիոնը, միաժամանակ, 1961 թվականից եղել է Ստանիսլավսկու, հետագայում՝ Իվանո-Ֆրանկովսկի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր[1][2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է բնակչության սոցիալական և հիգիենիկ առողջության խնդիրները։ Առողջության պահպանության նպատակով պրակտիկայում ներդրել է ռադիոնուկլիդների միջոցով խպիպի ախտորոշման և բուժման մեթոդը։

Ընտրված հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Установление клинических форм заболеваний щитовидной железы методом индикации радиоактивным йодом // Проблемы эндокринологии и гормонотерапии. 1955. № 4;
  • Применение радиоактивных изотопов для определения функционального состояния щитовидной железы // ВД. 1955. № 8;
  • Сдвиги в уровне поражённости зобной эндемии в Прикарпатье // Зобная болезнь. Т. 2. К., 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гарагашян Ара Арменакович, © Джерело: В. І. Боцюрко . Гарагашян Ара Арменакович // Енциклопедія Сучасної України: електронна версія [веб-сайт] / гол. редкол.: І.М. Дзюба, А.І. Жуковський, М.Г. Железняк та ін.; НАН України, НТШ. Київ: Інститут енциклопедичних досліджень НАН України, 2006.
  2. «Гарагашян, Ара Арменакович - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гарагашян Ара Арменакович (до 100-річчя з дня народження) / В.І. Боцюрко // Ендокринологія. - 2002. - № 2. - С. 303